Ընդունված է 2004թ. ապրիլի 14-ին
Հոդված 1. «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ»կետով.
«զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերաբնակվող ընտանիքներին մշտական օգտագործման իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 5 տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
10 մայիսի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-107