Ընդունված է 2000թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4 հոդվածում «15 տոկոսի» բառերը փոխարինել «6 տոկոսի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝
«ե) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ դրանում գտնվող վարձակալության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքով տրված գյուղատնտեսական հողատեսքերի:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թ. դեկտեմբերի 31-ի օրենքը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
21 դեկտեմբերի 2000 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-118