Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին

Հոդված 1. Վավերացնել 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմ քաղաքում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)՝ 1994 թվականի մայիսի 11-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված թիվ 11 արձանագրությամբ փոփոխված տարբերակով՝ հետևյալ վերապահումով.

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները չեն ազդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության գործողության վրա, համաձայն որի մեկուսացումը և պահումը կարգապահական մեկուսարանում որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել.

1) ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների նկատմամբ՝ մինչև 10 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի «ե» ենթակետ և 55-րդ կետի «դ» ենթակետ).

2) պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների և սերժանտների նկատմամբ՝ մինչև 7 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի «ե» ենթակետ և 56-րդ կետի «գ» ենթակետ).

3) ենթասպաների նկատմամբ՝ մինչև 7 օր ժամկետով (67-րդ կետի «գ» ենթակետ).

4) սպաների նկատմամբ՝ մինչև 5 օր ժամկետով (74-րդ կետի «գ» ենթակետ):

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-12-Ն