ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2015թ. մարտի 25-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի    30-ի հողային oրենuգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում՝

1) 1-ին կետը «սառնարանային պահպանության» բառերից հետո լրացնել «, գյուղատնտեսական մթերք վերամշակող» բառերով, իսկ «օգտագործվող» բառից հետո՝ «(նախատեսվող)» բառով.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի 2-րդ պարբերությունում «2015» թիվը փոխարինել «2018» թվով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                        Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2015թ. ապրիլի 3

Ստեփանակերտ

ՀՕ-11-Ն