ԼՂՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2011թ. ապրիլի 13-ին

Հոդված 1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի հողային օրենսգրքի 64-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող`» բառերը.

2) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանները քաղաքացիներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելիս` այդ քաղաքացիներին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում է նաև տվյալ հողամասում համապատասխան բաժնեմասը:».

3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել նպատակային ներդրումային, սոցիալական կամ բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով: Կառավարության համապատասխան որոշման մեջ և նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կամ դրա նկատմամբ իրավունքները կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կամ դրա նկատմամբ իրավունքները` կառավարության համաձայնությամբ կարող են ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում: Ընդ որում, ներդրվող հողամասի կամ դրա նկատմամբ իրավունքի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) նպատակային ներդրումային կամ սոցիալական կամ բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ: Կառավարության համապատասխան որոշմամբ և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրում պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաև հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունը:»:

 

Հոդված 4. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

  ՆԱԽԱԳԱՀ ̀                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

   25 ապրիլի 2011թ.

   ք.Ստեփանակերտ

  ՀՕ-15-Ն