Ընդունված է 2011 թվականի
մարտի 23-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Գյուղական համայնքներում կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` քաղաքացիների կողմից փաստացի ավել օգտագործվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ բացառության կարգով անհատույց սեփականության իրավունքի ճանաչման դեպքերը և կարգը սահմանվում են օրենքով:
Սույն դրույթը գործում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
1 ապրիլի 2011թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-12-Ն |