ԼՂՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2008թ. սեպտեմբերի 17-ին

Հոդված 1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի (30 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-209, այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) համայնքին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը հասարակության և պետության կարիքների համար օտարումը.»: 

 

Հոդված 2.Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 56-րդ հոդվածի 4-րդ մասը, 58-րդ հոդվածի 4-րդ մասը և 110-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 3.Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «պետության ու համայնքների կարիք-ների համար վերցնելիս» բառերը փոխարինել «հասարակության և պետության կարիքների համար օտարելիս» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասից, 59-րդ հոդվածի 2-րդ մասից և 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել  «(Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը)» բառերը:

 

Հոդված 5.Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «50» թիվը փոխարինել «25» թվով, իսկ «30» թիվը` «10» թվով:

 

Հոդված 6.Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասից հանել «պետական և համայնքային կարիքների համար օտարելու,» բառերը:

 

Հոդված 7.Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ՝

«4) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»:

 

Հոդված 8.Օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»:

 

Հոդված 9.Օրենսգրքի 104-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 «Հոդված 104. Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար

 

Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»: 

 

Հոդված 10. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ`» բառերը:

 

Հոդված 11.Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 106-րդ և 108-րդ հոդվածները:

 

Հոդված 12.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

           ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       

           ՆԱԽԱԳԱՀ ̀                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ 

 

 

 

 

 

          14 հոկտեմբերի 2008 թ.

          ք.Ստեփանակերտ

          ՀՕ-44-Ն