Ընդունված է 2005թ. մայիսի 25-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 64-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, երկկողմ ծնողազուրկ երեխաներին` ըստ ընտանիքների շնչերի (որոնց կազմի մեջ ընդգրկվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողները և պատերազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիները), որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս:»:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի «երկու» բառը փոխարինել «չորս» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
25 հունիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-207