Ընդունված է 2004թ. մայիսի 19-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հողային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 56-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունում «2» թիվը փոխարինել «8» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով`
«11. Պետական և համայնքների սեփականության հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ /այդ թվում նաև` շենքի տակ գտնվող/ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անհատույց փոխանցվում է տվյալ շենքի բնակարանների և /կամ/ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
27 մայիսի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 118