Ընդունված է 2007թ. սեպտեմբերի 5-ին
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 հունիսի 2003 թվականի, ՀՕ-49« այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասից հանել «հնարավոր» բառը.
բ) 2-րդ մասը «կատարվել» բառից հետո լրացնել «կամ կատարվել են» բառերով.
գ) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
ա) 1-ին մասից հանել «, ինչպես նաև ցուցում պարունակի հիմնադրամի գործունեության բնագավառի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ» բառերը.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մաս`
«31. Հիմնադրամի անվանման մեջ «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
գ) 5-րդ մասի «ներառվում է» բառերը փոխարինել «կարող է ներառվել» բառերով.
դ) 6-րդ մասի «այն դեպքերի, եթե հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի օգտագործման թույլտվությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
ա) 1-ին մասից հանել «(մարմիններից մեկի)» բառերը.
բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`
ա) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
բ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:».
գ) 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «հիմնադիր ժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից» բառերով.
բ) 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.
գ) 4-րդ մասի «համայնքի ավագանու որոշմամբ» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի որոշմամբ` համայնքի ավագանու հաստատմամբ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «հիմնադրամում» բառը փոխարինել «հիմնադրամի հիմնադրմանը» բառերով.
բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
գ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 13. Հիմնադրամը հիմնադրելու որոշումը
1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն`
1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.
2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ`ժամանակավոր կառավարիչ):
Որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ հիմնադիրների մասին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:
3. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ:
4. Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվում է հոգա-բարձուների խորհուրդը:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում`
ա) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) հիմնադրամի պետական գրանցումը մերժելու դեպքում, եթե մերժումը 3 ամսվա ըն-թացքում չի վիճարկվել դատական կարգով, իսկ վիճարկելու դեպքում` դիմումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած վճռով:»:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի 4-րդ կետը «կարող է» բառերից հետո լրացնել «անձամբ» բառով.
բ) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին`
-ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,
-իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,
-համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը,
-պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.».
գ) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը,» բառերը.
դ) 2-րդ մասի 7-րդ կետից հանել «հնարավոր» բառը.
ե) 2-րդ մասի 8-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով» բառերով.
զ) 2-րդ մասի 9-րդ կետում «քանակական կազմն ու» բառերը փոխարինել «հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների» բառերով.
է ) 2-րդ մասի 10-րդ կետից հանել «և այդ դեպքում գույքի օգտագործման» բառերը.
ը) 2-րդ մասի 11-րդ կետից հանել «սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև» բառերը.
թ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակ-ներին կամ շահառուներին:».
ժ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`
«5. Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:»:
Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված հիմնադրամի ժամանակավոր կառավարչի կողմից».
բ) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը».
գ) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի 4-րդ կետից հանել «սույն» բառը.
բ) 3-րդ մասից հանել «, ինչպես նաև գրանցումից խուսափելը» բառերը:
Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:»:
Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասը «իրավասու» բառից առաջ լրացնել «օրենքով լիազորված» բառերով, իսկ «Իրավասու» բառը փոխարինել` «Օրենքով լիազորված իրավասու» բառերով.
բ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի 2-րդ կետը «կառավարիչը» բառից հետո լրացնել «(տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը)» բառերով.
բ) 2-րդ մասից հանել «, որոնց լիազորությունները պետք է սահմանվեն կանոնադրությամբ» բառերը:
Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:».
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:».
գ) 5-րդ մասի «Հիմնադրամի» բառը փոխարինել «Եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա հիմնադրամի» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս`
«8. Եթե հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսվել է, որ հոգաբարձուների խորհրդի անդամը կամ նախագահը (համանախագահները) նշանակվում են ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:»:
Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով`
«Հոդված 221. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները
1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`
1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:»:
Հոդված 20. Օրենքի 23-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:».
բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`
1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.
2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախա-տեսված է հիմնադրամի կանոնադրությամբ.
3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամ-կետ սահմանված է.
4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ համայնքը.
7) նրա մահվան դեպքում.
8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:».
գ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:
Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:».
դ) 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
ե) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:
Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:
Ժամանակավոր խորհուրդն իրավասու է`
1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.
2) դիմելու դատարան` հիմնադրամը լուծարելու համար:
Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու համար:»:
Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում`
ա) 1-ին մասից հանել «, եթե կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ» բառերը.
բ) 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:».
գ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանո-նադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախա-տեսված չէ:
Եթե կանոնադրությամբ նախատեսված է նման հնարավորություն, ապա հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:»:
Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.».
բ) 1-ին մասի 4-րդ կետը «ընդունումը» բառից հետո լրացնել «, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն» բառերով.
գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ և 42-րդ կետերով`
«41) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
42) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշ-վեկշռի հաստատումը.».
դ) 1-ին մասի 5-րդ կետից հանել «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և» բառերը.
ե) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշում-ների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.».
զ) 1-ին մասի 9-րդ կետը «կանոնադրությունների» բառից հետո լրացնել «հաստատման» բառով.
է ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131-րդ և 132-րդ կետերով`
«131) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
132) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.»:
Հոդված 23. Օրենքի 26-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի 1-ին կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված՝ հիմնադրամի ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայաց-նելու համար» բառերով.
բ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:».
գ) 4-րդ մասը «կիրառմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հարցման կարգով» բառերով:
Հոդված 24. Օրենքի 27-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասից հանել «, բացառությամբ սույն օրենքով և կանոնադրությամբ` հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի» բառերը.
բ) 3-րդ մասի 9-րդ կետում «աշխատակիցներին» բառը փոխարինել «աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին» բառերով:
Հոդված 25. Օրենքի 28-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:».
բ) 2-րդ մասի 2-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով.
գ) 2-րդ մասի 3-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով, իսկ «քանակը» բառից հետո` «, անունները` նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասեր`
«3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:
4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բո-վանդակեն սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:»:
Հոդված 26. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ`
«1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:
2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադիրների միաձայն որոշմամբ: Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում հիմնադրամի վերակազմակերպումը կարող է կատարվել նաև հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:»:
Հոդված 27. Օրենքի 30-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասից հանել «ընդունվի միաձուլվող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է » բառերը.
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշումը կայացնում են միաձուլվող հիմնադրամների բոլոր հիմնադիրները` սույն օրենքով սահմանված կարգով միաձուլման պայմանագրում նշված ժամկետներում: Որոշմամբ պետք է հաստատվեն նաև միաձուլման պայմանագիրը (պայմանագրերը) և փոխանցման ակտերը:»:
Հոդված 28. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ընդունվի միացող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է» բառերը:
Հոդված 29. Օրենքի 32-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «համապատասխանաբար նրանց հոգաբարձուների խորհրդի կողմից» բառերը փոխարինել «վերակազմակերպման մասին որոշմամբ» բառերով.
բ) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը կամ միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշման կայացման ժամկետը.».
գ) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 30. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝
«7. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:
Հոդված 31. Օրենքի 35-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և սույն օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:».
բ) 8-րդ մասի «դատարանը» բառը փոխարինել «հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը» բառերով.
գ) 9-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար,» բառերով.
դ) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:».
ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մաս`
«15. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն հոդվածի առաջին, ութերորդ և տասներկուերորդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապա-տասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:»:
Հոդված 32. Օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 33. Օրենքի 37-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո` 15 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը և մամուլի միջոցի օրինակը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն հաշվետվությունը չներկայացնելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:»:
Հոդված 35. Օրենքի 39-րդ հոդվածում`
ա) «ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «տարի՝ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ,» բառերով.
բ) 1-ին կետի «վարչակառավարչական» բառը փոխարինել «կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված» բառերով, իսկ «գույքի օգտագործման մասին» բառերը` «հիմնադրի» բառով.
գ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը:»:
Հոդված 36.Օրենքի 40-րդհոդվածում`
ա) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Այդ հիմնադրամների վրա չի տարածվում սույն օրենքի 15-րդհոդվածի 4-րդ մասով սահմանված սահմանափակումը:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս`
«5. Սույն հոդվածի չորրորդ մասի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված այն առևտրային իրավաբանական անձանց վրա, որոնց ֆիրմային անվանման մեջ «հիմնադրամ» բառի օգտագործումը նախատեսված է այլ օրենքներով:»:
Հոդված 37.Օրենքի 38-րդհոդվածի 1-ինև 40-րդ հոդվածի 4-րդ կետերում «արդարադատության պետական վարչություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «արդարադատության նախարարություն» բառերով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
5 հոկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-70