«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-5 օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ  բովանդակությամբ պարբերություն.

«Խորհրդի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`                                                                                 Բ.ՍԱՀԱԿՅԱՆ                                                                                  

 

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-83-Ն