«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2011թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-5 օրենքի 14-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հեռուստահաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

Հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների կողմից ներկայացված հաշվառման մատյանների տվյալների հետ:

Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին:

Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

                                                     

 

 

 

 

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-72-Ն