Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 6-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, արտո-նագրման (լիցենզավորման) և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ըն-թացքում ծագող հարաբերությունները:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստատեսության և
ռադիոյի մասին օրենսդրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենս-դրությունը ներառում է սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:
Տեղեկատվության բնագավառը կարգավորվում է նաև այլ իրավական ակտերով և Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-ված են այլ նորմեր, որոնք սույն օրենքով նախատեսված չեն, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (լարային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյուններն ընկալելի լինեն հասարակությանը: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հեռուստառադիոլսարանին տրամադրել է հեռարձակող կազմակերպությունը, կամ տրամադրվել է նրա համաձայնությամբ.
հեռուստառադիոհաղորդում` տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջություն, որն ստեղծել է հեռարձակող կազմակերպությունը կամ նրա պատվերով և միջոցներով` այլ կազմակերպություն.
հեռուստառադիոհաղորդաշարեր` ձայնային, տեսաշարային կամ տեսաձայնաշարային զանգվածային լրատվության և տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) ամբողջականություն, որն ունի հաստատուն անվանում, եթեր հեռարձակվելու իրավունք (որոշակի պարբերականությամբ, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ) և նախատեսված է հնարավոր լսարանի անմիջական ընկալման համար.
հեռուստառադիոհաղորդումների ծրագիր` հեռուստառադիոհաղորդումների թվարկում, հերթականություն, եթեր հեռարձակելու ժամ, ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվություն` հաղորդումների տեսքով.
հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր (լիցենզիա)` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս օգտվել որոշակի եթերային հաճախությունից (կապուղուց), կաբելային (լարային) ցանցից և իրականացնել որոշակի ծրագրային քաղաքականություն` սեփական արտադրության կամ այլ անձանց արտադրած հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպա-տակով.
ծրագրային քաղաքականություն` հեռուստառադիոհաղորդումների հիմնական թեմատիկան, ուղղվածությունը, տեսակները, ժանրային կառուցվածքը, հաղորդումների պատրաստման և հեռարձակման առանձնահատկությունները.
հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (բացառությամբ Հանրային հեռուստառադիոընկերության) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տեղեկատվություն` օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ և պատասխանատվություն է կրում արտոնագրման (լիցենզավորման) պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար.
հեռուստառադիոընկերության հիմնադիրներ` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնք իրենց նախաձեռնությամբ և մասնակիցների միջոցների ներդրմամբ ստեղծում են հեռուստառադիոընկերություն.
հեռուստառադիոհաղորդումներ արտադրող` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, որն իրականացնում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվության արտադրություն.
արտոնագրատեր` հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն), որը սույն օրենքի համաձայն ունի հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա), իրականացնում է որոշակի ծրագրային քաղաքականություն, արտադրում, տարածում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվություն և տվյալներ (լրացուցիչ տեղեկատվություն).
հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել կամ պատվիրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունները կամ հեռուստառադիոհաղորդումներ արտադրող այլ ընկերությունները, այդ թվում նաև այն հաղորդումները, որոնք հեռարձակվում են հայերեն թարգմանությամբ կամ սուրդոթարգմանությամբ.
սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել են տվյալ հեռուստառադիոընկերությունները, և հեղինակային իրավունքի օբյեկտ են.
օտարերկրյա արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստվել են արտերկրում, ինչպես նաև հաղորդումներ, որոնք պարունակում են 50 տոկոսից ավելի ոչ հայրենական արտադրության ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային նյութեր.
կոդավորված հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային և կաբելային (լարային) հեռարձակմամբ` պայմանագրային հիմունքներով.
վերահեռարձակում` հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից.
հեռարձակման ցանց` ռադիոհաճախությունների և կաբելային (լարային) ցանցերի կապի ուղիների ամբողջականություն, որն օգտագործում է արտոնագրատերը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով.
սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.
հաճախությունների ցանկ` փաստաթուղթ, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառա-վարման լիազորված մարմնի կողմից հեռուստառադիոհաղորդումների համար հատկացված հաճախությունների ցանկը` նշելով հեռուստառադիոալիքների աշխատանքային հաճախությունները և դրանցով գործող հեռահաղորդակցության միջոցների գտնվելու վայրն ու սփռման հնարավոր տարածքը.
արբանյակ` ցածր ուղեծրային կամ երկրաընդունիչ տիեզերական սարքավորում, որն օգտագործվում է տեղեկատվության ընդունման և վերահեռարձակման նպատակով.
հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական միջոցներ` սարքավորումներ, որոնք ապահովում են հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը և դրանց փոխանցումը հեռահա-ղորդակցության տեխնիկական միջոցներին.
լրացուցիչ տեղեկատվություն` ցանկացած տեղեկատվություն (լուսագրային, թվային, գրաֆիկական, ձայնային), որը կապված չէ հիմնական հաղորդման բովանդակության հետ, սակայն հեռարձակվում է այդ հաղորդման ազդանշանով և նախատեսված է սահմանափակ թվով լսարանի անհատական ընկալման համար.
անհատական ընդունում` անմիջականորեն հաղորդող սարքերից կենցաղային սարքերով հեռուստառադիոհաղորդումների անմիջական ընդունում` առանց վերահեռարձակման իրավուն-քի.
պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության և կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.
սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը հայերեն ձեռք-լեզվով:
Հոդված 4. Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը և արգելվում է հե-ռուստառադիոհաղորդումների գրաքննությունը:
Սպառողներն իրավունք ունեն ազատ ընդունել հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում` արբանյակային, կաբելային (լարային) ցանցերով, ան-վճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:
Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն մեկ հեռուստաալիքի և մեկ ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար:
Եթերային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը, համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում, չպետք է սահմանափակի հեռուստա-ռադիոլսարանի` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:
Հոդված 5. Հեռուստառադիոհաղորդումների լեզուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:
Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաև հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագ-ները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով:
Այլ լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:
Արգելվում է արտոնագրատերերի կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:
Հոդված 6. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռուստառադիոհեռարձակում իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության հեռուստառադիոընկերությունների վրա տարածվում է այն չափով, որքանով դրանց պատրաստած հաղորդումները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, բացառությամբ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա:
Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհեռարձակումն իրականացնում են օգտագործելով սեփական, վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով իրենց տիրապետման ներքո գտնվող տեխնիկական միջոցները:
Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ հեռուստառադիոընկերու-թյուններին պարտադիր է:
Հոդված 8. Ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային
լրատվության որոնումը
Հեռուստառադիոհաղորդումներ պատրաստող լրագրողների և այլ մասնագետների իրավունքները ցանկացած տեղեկատվություն փնտրելու և գտնելու, տեսագրություններ և ձայնա-գրություններ կատարելու ընթացքում չեն սահմանափակվում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Հոդված 9. Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ
արտադրողի պաշտպանությունը
Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ընդհանուր եթերաժամի 65 տոկոսից պակաս լինել, ընդ որում, սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով և չեն կարող հայրենական արտադրության հեռուստահաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի լինել, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Բացառություն են կազմում կարևոր տեղեկատվական, կրթական, մշակութային, մարզա-կան և այլ միջոցառումների ուղիղ հեռարձակումները:
Սույն դրույթները չեն գործում կոդավորված հեռուստահաղորդումների նկատմամբ:
Հոդված 10. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների
հեռարձակումը
Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից վերահեռարձակողին տրված արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա` օգտագործելով առկա հեռուստառադիոհաճախությունների մեկ հինգերորդից ոչ ավելին` յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոնի) համար (մետրային, դեցիմետրային, կարճ, գերկարճ և այլ ալիքներ): Վերահեռարձակման համար արտոնագիր (լիցենզիա) տալու կարգը սահմանում է Հանձնաժողովը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով` պահպանելով օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների պահանջները ու արտոնագրման (լիցենզավորման) պայմանները` վերահեռարձակումից առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Հանձնաժողովին:
Հոդված 11. Հեռուստառադիոհաղորդումները հանրաքվեների և ընտրությունների
ժամանակաշրջանում
Հանրաքվեների և ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման ժամանակաշրջանում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների ու հանրաքվեների մասին օրենսդրությանը համապատասխան:
Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով: Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ պետք է հիշեցվի դրա մասին:
Հանրաքվեների և ընտրությունների քարոզչության ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունները հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի և քարոզչական այլ հաղորդումների` իրենց եթերաժամի արժեքը: Ցանկացողները վճարովի եթերաժամից օգտվում են պայմանագրային կարգով և հավասար պայմաններով:
Հոդված 12. Հեռուստառադիոընկերությունները ռազմական դրություն կամ
արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ
կատարելու համար: Հատկացվող եթերաժամանակը եթերային յուրաքանչյուր ժամում չի կարող գերազանցել տասը րոպեն:
Հոդված 13. Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն ստանալը
Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսաշարային, տե-սաձայնաշարային տեղեկատվություն` անվճար կամ վճարովի, բաց ալիքով կամ հատուկ ապակոդավորում ունեցող սարքավորումների օգնությամբ:
Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բոլոր հե-ռուստառադիոհաղորդումները (ներառյալ` արբանյակային կապի միջոցով հեռարձակվող արտա-սահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)` առանց վերահեռարձակման իրավունքի:
Հոդված 14. Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և
տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:
Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը, ազգանունը:
Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղե-կությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բո-ղոք, կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
Հոդված 15. Բարեգործական հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների
իրականացման գործում
Բարեգործական հովանավորությունը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձի նյութական ներդրումն է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման ձևով, որի նպատակը հաղոր-դումների պատրաստմանը և որակի բարձրացմանն օժանդակելն է:
Կուսակցությունները և կրոնական կազմակերպությունները չեն կարող բարեգործական հովանավորության ֆինանսավորողներ լինել:
Արգելվում է լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների բարեգործական հովանավորությունը, ինչպես նաև հովանավորու-թյամբ ստեղծվող հաղորդումների նկատմամբ հովանավորողի կողմից որևէ միջամտություն:
Բարեգործական հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում լուսագրերի տեսքով նշվում են տեղեկություններ հովանավորողների մասին, ներկայացվում են խորհրդանիշներ, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Հեռուստառադիոընկերությունների տեսակները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են լինեն հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերություններ` իրավաբանական անձի կարգավիճակով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ Հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և ռադիոընկերություն), որն ստեղծվում (հիմ-նադրվում) է սույն օրենքով:
Մասնավոր են համարվում այն հեռուստառադիոընկերությունները, որոնց հիմնադիրները ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց սեփականության ձևից և իրավական-կազմակերպական տեսակից:
Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները
Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից: Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել`
ա) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.
բ) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները.
գ) Հանձնաժողովի անդամները.
դ) կուսակցությունները.
ե) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք.
զ) 18 տարին չլրացած քաղաքացիները:
Հոդված 18. Հեռուստառադիոընկերությունների կանոնադրությունը
Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներն ընդունում են իրենց կանոնադրությունը, որը պարունակում է հեռուստառադիոընկերության գործունեության նպատակները, կառուց-վածքը, անդամների իրավունքները և պարտականությունները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ տեղեկություններ:
Հոդված 19. Հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը
Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը:
Պետական իշխանության մարմինները կարող են հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
Հոդված 20. Հակամենաշնորհային երաշխիքը
Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ոչ ավելի, քան միևնույն սփռման գոտում եթերային հեռարձակում ունեցող մեկ հեռուստառադիոընկերության կամ մեկ հեռուստա-ընկերության և (կամ) մեկ ռադիոընկերության արտոնագրատեր լինել:
Հոդված 21. Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդը
Հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համա-պատասխան:
Հոդված 22. Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրները
Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսա-շարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծում-ներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:
Հանրային հեռուստառադիոընկերության եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 35-րդ հոդվածով:
Հոդված 23. Ելքային տվյալները
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշները` ազդականչերը, ներդիրները, այլ ելքային տվյալներ, ինչպես նաև օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստաընկերությունները պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերու-թյան խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:
Հեռուստառադիոընկերություններն իրենց օրական, շաբաթական և ամսական ծրագրերի մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել մամուլին և զանգվածային լրատվության մյուս միջոցներին` վճարովի կամ անվճար հիմունքներով:
Հոդված 24. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը
Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
- իշխանությունը բռնի զավթելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,
- ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու,
- օրենքով պահպանվող պետական կամ այլ գաղտնիքներ հրապարակելու,
- պատերազմ քարոզելու,
- քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու,
- պոռնկագրություն տարածելու,
- բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հա-ղորդումներ հեռարձակելու,
ը) զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով:
Բացառություն կարող են կազմել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:
Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնա-րավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 25. Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը և
հեռահաղորդակցությունը
Հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարձակալած արբանյակային կապից օգտվելու առաջնային իրավունքը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերությանը: Ազատ եթերաժամի առկայության դեպքում դա կարող է վարձակալության հիմունքներով տրամադրվել նաև մասնավոր հեռուստառադիո-ընկերություններին` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում:
Մասնավոր հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկա-յության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Հանձնաժողովին:
Հոդված 26. Սպառողի իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ
Եթե հեռուստառադիոընկերությունը հեռարձակումը և հեռահաղորդակցությունն իրականացնում է անսահմանափակ թվով սպառողների համար ու անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա սպառողն իրավունք ունի նման ծառայությունից օգտվել անհատույց և առանց հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:
Այլ դեպքերում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը և պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
Հոդված 27. Կոդավորված հեռուստառադիոհաղորդումները
Կոդավորված հեռուստառադիոհաղորդումներն այն հաղորդումներն են, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային և կաբելա-յին (լարային) հեռարձակմամբ` պայմանագրային հիմունքներով:
Կոդավորված հաղորդումների նկատմամբ թեմատիկ, բովանդակային և լեզվական սահմանափակումներ չեն սահմանվում, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախա-տեսված դեպքերի:
Նման հաղորդումները եթեր հեռարձակելուց առաջ լսարանին են ներկայացվում հաղորդումների անվանումները, հիմնական բովանդակությունն ու ուղղվածությունը, հեռարձակման ժամերը և տևողությունը:
Արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն իրենց գործունեության ընթացքում կոդավորված հաղորդումների անցնելու դեպքում պարտավոր են ստանալ Հանձնաժողովի թույլտվությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և
գործունեության սկզբունքները
Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը` ապահովելու համար մար-դու սահմանադրական իրավունքը, այսինքն` ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմու-թյան, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն, և գործում է սույն օրենքին, իր կանոնակարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությանը համապատասխան:
Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուս-տաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` Հանրային ռադիոընկերությունը, որոնց ղեկավարման մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:
Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստա-ռադիոընկերություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը հարցերով դիմելուն հատկացված` Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների և Ազգային ժողովի որոշմամբ սահ-մանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: Ազգային ժողովի նիստերում պատգամավորների հայտարարություններին հատկացվող ժամանակահատվածի տեսագրության, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:
Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդա-վարության, անկողմնակալության սկզբունքներով և ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:
Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`
ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հաղորդումները հեռարձակել այդ օրենքով սահմանված կարգով և ժամկետում.
բ) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.
գ) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը` հնարավոր հաղորդա-շարերի և հաղորդումների տեսակների տեսքով.
դ) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`
1) հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,
2) հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.
ե) իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
Հանրային հեռուստառադիոընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Նման հաղորդումների ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչև մեկ ժամը, իսկ ռադիոյով` օրական մինչև 10 րոպեն:
Հանրային հեռուստառադիոընկերությունում`
ա) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների տասը տոկոսը.
բ) հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առևտրային գովազդով.
գ) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի առկայությունն արգելվում է.
դ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.
ե) պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է:
Հանրային հեռուստառադիոընկերության`
ա) հեռարձակած ալիքներից առնվազն մեկ հեռուստաալիքը և մեկ ռադիոալիքը սփռվում է ամբողջ երկրի տարածքով.
բ) օգտագործվող հաճախություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը` առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության:
Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ նրանք պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն 2 թողարկում:
Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը և ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:
Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի անդամներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:
Խորհուրդը բաղկացած է երեք անդամից:
Խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ:
Խորհրդի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:
Խորհրդի անդամ կարող են նշանակվել կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մինչև 60 տարեկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, որոնք պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:
Խորհրդի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամները.
բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.
գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.
դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք:
Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
Հոդված 30. Խորհրդի գործունեության կարգը
Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և նիստերի միջոցով:
Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`
ա) իր նախաձեռնությամբ.
բ) Խորհրդի անդամի պահանջով:
Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Խորհրդի նախագահը և ներկա են Խորհրդի բոլոր անդամները:
Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի նիստերը դռնբաց են:
Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:
Հոդված 31. Խորհրդի նախագահը և անդամները
Խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.
բ) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները.
գ) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.
դ) համակարգում և ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության և Խորհրդի բնականոն աշխատանքը:
Խորհրդի նախագահը և անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում չեն կարող զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացի մանկավարժական, ստեղծագոր-ծական և գիտական գործունեությունից:
Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`
ա) հրաժարական է տվել.
բ) ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնում.
գ) առանց հարգելի պատճառի 3 ամսից ավելի չի մասնակցել Խորհրդի աշխատանքներին.
դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.
ե) կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.
զ) մահացել է:
Նշված դեպքերում Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:
Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` սույն օրենքի պահանջների համաձայն:
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:
Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:
Հոդված 32. Խորհրդի իրավասությունները
Խորհուրդը`
ա) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը և հեռուստառադիոծրագրերի (ալիքների) թիվը.
բ) հաստատում է ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.
գ) մշակում և կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը.
դ) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.
ե) հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության աշխատողների կարգավիճակը և պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմանները և վարձատրման կարգը.
զ) սահմանում է այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատել այլ հեռուստառադիոընկերություններում և զանգվածային լրատվության միջոցներում.
է) սահմանում է Հանրային հեռուստաընկերության և (կամ) Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի կարգը.
ը) նշանակում է մրցույթում հաղթած Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին, իսկ իրենց պարտականություններն անբավարար կատարելու դեպքում պաշտոնից ազատում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին.
թ) Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենների տեղակալներին.
ժ) առնվազն տարին մեկ անգամ լսում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների հաշվետվությունները:
Խորհրդի որոշումները կատարվում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների կողմից:
Խորհրդի գործունեությունը հրապարակային է: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին:
Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:
Հոդված 33. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության
գործադիր ղեկավարության իրավասությունները
Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին նշանակում է մրցութային կարգով:
Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները և նրանց տեղակալները`
ա) ղեկավարում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.
բ) հաստատում են վարչական կառուցվածքը, արձակում են հրամաններ, կնքում են պայմանագրեր և վերահսկում դրանց կատարումը.
գ) սահմանում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության աշխատակազմերի վարձատրման կարգը.
դ) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
ե) երկրում, արտասահմանում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում են Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը:
Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում և իրենց պաշտոններից ազատվում են Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
Հոդված 34. Խորհրդի աշխատակազմը
Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատում է Խորհուրդը` Խորհրդի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 35. Հանրային հեռուստառադիոընկերության պետական ֆինանսավորումը
Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)` առանձին տողով նշելով Խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները, և ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
Խորհրդի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:
Հոդված 36. Խորհրդի տարեկան հաղորդումը
Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային և ֆինանսական) մասին հաղորդում:
Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն:
Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող պետական
մարմինը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կարգավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, որի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
Հանձնաժողովի գործունեությունն առնչվում է միայն մասնավոր հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների) արտոնագրման (լիցեն-զավորման) և վերահսկողության հետ:
Հանձնաժողովը`
ա) սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և պայմանները, իրականացնում է եթերային հաճախությունների հրապարակային և մրցութային հատկացումը ու ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
բ) հաստատում է արտոնագրի (լիցենզիայի) ձևերը.
գ) հատկացնում է արտոնագրեր (լիցենզիաներ).
դ) կազմում և հրապարակում է արտոնագրատերերի ցուցակը, հսկում է արտոնագրում (լիցենզիայում) նշված պայմանների կատարումը.
ե) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը.
զ) պահանջում և ստանում է հեռուստառադիոհաղորդումների տեսագրություններ և ձայնագրություններ, որոնց օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
է) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.
ը) սույն օրենքի խախտման դեպքում իր որոշմամբ կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝ մինչև նշված խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը.
թ) սույն օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված դեպքում ուժը կորցրած է ճանաչում տրված արտոնագիրը.
ժ) կարող է ներգրավվել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառին առնչվող օրենսդրական նախագծերի և հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափա-նիշների, տեխնիկական միջոցների ստանդարտների մշակմանը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)
Հոդված 38. Արտոնագրում (լիցենզավորում)
Արտոնագիրը (լիցենզիան) միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում, օգտվել որոշակի հաճախությունից, կաբելային (լարային) ցանցից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների իրականացման նպատակով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) տրվում է մրցութային կարգով` հաճախությունների ցանկին համապատասխան:
Արտոնագիրը (լիցենզիան) իրավունք է տալիս արտոնագրատիրոջը հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու նպատակով վարձակալման պայմանագրեր կնքել հեռահաղորդակ-ցության միջոցներ ունեցող կազմակերպությունների հետ:
Արտոնագրատերը չի կարող արտոնագիրը (լիցենզիան) փոխանցել կամ վաճառել (օտարել) այլ անձի:
Հոդված 39. Հաճախությունների ցանկը
Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի պետական կառավարման իրավասու մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Սnion-ITՍ) ներկայացրած ցուցակից, կազմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկը և պարբերաբար տրամադրում է Հանձնաժողովին:
Հանձնաժողովը`
ա) ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ: Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ.
բ) ամեն տարվա սկզբին սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները` ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից.
գ) առանց մրցույթի հատկացնում է հաճախականություններ Հանրային հեռուստատեսության, Հանրային ռադիոյի և միջպետական պայմանագրերով հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար՝ նախապես համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ:
Հոդված 40. Արտոնագիր (լիցենզիա) ստանալու դիմումը
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար դիմումում նշվում են`
ա) հեռուստառադիոընկերության տեսակը (եթերային, կաբելային (լարային).
բ) դիմողի անվանումը և իրավաբանական հասցեն.
գ) հեռուստառադիոհաղորդումների տարածման տեսակը (եթերային, կաբելային (լարային).
դ) հեռուստառադիոծրագրերի թեմատիկան և մասնագիտացումը.
ե) հեռուստառադիոծրագրերի պարբերականությունը և հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը.
զ) հեռուստառադիոհաղորդումների լեզուն, ինչպես նաև հեռուստառադիոդասընթացներ կազմակերպելու լեզուն, եթե այդպիսիք նախատեսվում են.
է) սփռման հնարավոր տարածքը և բնակչության թիվը.
ը) տեղեկություններ` դիմողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և արտոնագրատեր կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
թ) տվյալներ` օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին (տեխնիկական հավաստագրի առկայությունը).
ժ) տեղեկանք` հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին.
ժա) նշում` հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին).
ժբ) նախնական տեղեկություններ` աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
ժգ) դիմումի ամիսը, ամսաթիվը, տարին:
Դիմումին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերը և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև արտոնագրման (լիցենզավորման) մրցույթին մասնակցելու համար պետական տուրքի մուծման անդորրագիրը:
Հոդված 41. Արտոնագրատիրոջ ընտրությունը
Հանձնաժողովն արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ հաշվի է առնում`
ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
գ) դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
դ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
Հանձնաժողովը սահմանում է պահանջներ տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են` ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից:
Հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու և արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները:
Եթե դիմողը հավակնում է ստանալ կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման արտոնագիր (լիցենզիա), ապա նա պարտավոր է ներկայացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությունը` համապատասխան ցանց ստեղծելու ժամանակ տեխնիկական պայմանների իրականացման վերաբերյալ:
Հոդված 42. Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերը
Արտոնագիր (լիցենզիա) չի տրվում, եթե`
ա) դիմողը սույն օրենքի համաձայն չի կարող լինել արտոնագրատեր.
բ) դիմումում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն օրենքի պահանջներին.
գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն:
Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` որոշման ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Արտոնագրման (լիցենզավորման) մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը ներկայացնել նոր դիմում արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար՝ ընդհանուր կարգով:
Հոդված 43. Արտոնագրի (լիցենզիայի) բովանդակությունը
Արտոնագիրը (լիցենզիան) պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`
ա) լիցենզավորվող մարմնի անվանումը.
բ) լիցենզիայի համարը.
գ) լիցենզիան տալու թվագրությունը.
դ) գործունեության տեսակը.
ե) սփռման հնարավոր տարածքը.
զ) լիցենզավորվող անձի անվանումը և գտնվելու վայրը.
է) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաճախականությունը.
ը) լիցենզիայի գործողության ժամկետը.
թ) Հանձնաժողովի նախագահի ստորագրությունը.
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած պայմանները և Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջները ներառվում են լիցենզիայի պայմաններում, որը հանդիսա-նում է լիցենզիայի անբաժանելի մասը:
Հոդված 44. Արտոնագիր (լիցենզիա) տալը
Արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Հանձնաժողովն արտոնագիր (լիցենզիա) է տալիս համապատասխան մուծումներ կատարելուց հետո` տասնօրյա ժամ-կետում:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային (լիցենզային) վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից: Արտո-նագրային (լիցենզային) վճարը սահմանում է Հանձնաժողովը, որը չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:
Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է նաև տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից:
Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:
Հոդված 45. Արտոնագրերի (լիցենզիաների) գործողության ժամկետները
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) հեռուստառադիոընկերություններին տրվում է`
ա) տասը տարով` կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար.
բ) 7 տարով` եթերային հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման (լիցենզավորման) մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
Ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) համար մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
ա) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
բ) գործող այն ընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:
Ամբողջական վերահեռարձակման համար սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հեռուստառադիոհաճախությունների մեկ հինգերորդը զբաղված չլինելու և վերահեռարձակման հայտի առկայության դեպքում նախապատվությունը կարող է տրվել վերահեռարձակողին:
Հոդված 46. Արտոնագրի (լիցենզիայի) ուժը կորցրած ճանաչելը
Հանձնաժողովը կարող է արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչել, եթե`
ա) դա ստացվել է անօրինական ճանապարհով.
բ) խախտվել են արտոնագրի (լիցենզիայի) պայմանները, և Հանձնաժողովն այդ պատճառով մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ զգուշացումներ է կատարել.
գ) հեռուստառադիոընկերության` տեխնիկական միջոցների ընդունված ստանդարտներին անհամապատասխանությունը, որը հաստատված է փորձաքննությամբ և վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ է ստեղծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Հանձնաժողովի զգուշացումներից հետո` տասնհինգ օրվա ընթացքում, դրանք չեն վերացվել.
դ) տեղի է ունեցել արտոնագրի (լիցենզիայի) զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
ե) արտոնագրատերն արտոնագիրը (լիցենզիան) ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.
զ) այդ մասին կա արտոնագրատիրոջ դիմումը.
է) խախտվել են օրենքի 24-րդ հոդվածի պահանջները:
Լուծարման հետևանքով առաջացած վնասների համար Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում: Արտոնագրման (լիցենզավորման) համար մուծված գումարը չի վերա-դարձվում:
Հանձնաժողովի որոշումը` արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կարող է գանգատարկվել դատական կարգով: Արտոնագիրն անհիմն ուժը կորցրած ճանաչելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ)
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 47. Առանց արտոնագրման (լիցենզավորման)
հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման
պայմանները
Կաբելային (լարային) ցանցի համար արտոնագիր (լիցենզիա) չի պահանջվում, եթե`
ա) հեռուստառադիոընդունիչների թիվը քսանհինգից ավելի չէ.
բ) սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի.
գ) նախատեսված է հեռուստառադիոհաղորդումները հեռարձակել այնպիսի ժամկետում, որը չի գերազանցում քառասունհինգ օրը և առնչվում է որևէ մշակութային ու մարզական միջոցառման հետ:
Արգելվում է առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման շրջանակներում հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական բնույթի հաղորդումների պատրաստումը և հեռարձակումը:
Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:
Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումներն իրականացվում են Հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա:
Սույն օրենքի և հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոընկերությունների գործունեությունը Հանձնաժողովը դադարեցնում է:
Հոդված 48. Դիմում՝ առանց արտոնագրման (լիցենզավորման)
հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ
Առանց արտոնագրի (լիցենզիայի) հեռուստառադիոհաղորդումներ իրականացնողը պարտավոր է գրավոր դիմել Հանձնաժողով` հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից քառասուն օր առաջ:
Դիմումը պետք է պարունակի տեղեկություններ`
ա) հեռուստահաղորդումներ իրականացնողի մասին.
բ) սփռման տարածքի մասին.
գ) հեռուստառադիոլսարանի առավելագույն թվի մասին.
դ) հաղորդումների թեմատիկայի, մասնագիտացման և եթերաժամերի մասին:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 49. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
1. Սույն օրենքի դրույթների, Հանձնաժողովի որոշումների և սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի) պայմանները չկա-տարելու կամ խախտելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է ողջամիտ ժամկետում կատարել ներկայացվող պահանջները: Գրավոր նախազգուշացումում ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է`
ա) տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով.
բ) իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև նշված խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատասխան որոշման կամ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստատեսության և ռադիոյի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, լիցենզիայի պայմանների ու պահանջների խախտման համար նշանակում է հետևյալ վարչական տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
3. Վարչական իրավախախտման վերաբերյալ տվյալների առկայության դեպքում Հանձնաժողովն օրենքի խախտման անթույլատրելիության մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերության ղեկավարին: Նախազգուշացումն արվում է իրավախախտումը հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
4. Տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում՝ դա բացահայտելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
5. Հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերության կողմից համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում հեռուստառադիոլսարանի՝ այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը սահմանափակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
6. Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաև հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, առանց հայերեն համաժամանակյա թարգմանության (ձայնային կամ լուսագրային եղանակով) հեռարձակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:
7. Հեռուստառադիոընկերության անվանումը, ազդականչն ու այլ ելքային տվյալներ միայն օտար լեզուներով (առանց հայերեն տարբերակի) օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:
8. Հեռուստառադիոընկերության կողմից հայրենական արտադրության հաղորդումները մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) ընդհանուր եթերաժամի 65 տոկոսից պակաս հեռարձա-կելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օտարերկրյա հեռուստա-ռադիոընկերության հաղորդումները դրանց կեսից ավելիի չափով վերահեռարձակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
10. Առանց Հանձնաժողովին նախօրոք տեղեկացնելու վերահեռարձակում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
11. Ընտրությունների և հանրաքվեների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
12. Հանրաքվեների և ընտրությունների ժամանակաշրջանում հեռուստատեսությամբ առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրի քաղաքական կամ այլ քարոզչական հաղորդումներ սփռելը, իսկ ռադիոսփռման դեպքում՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան 3 անգամ դրա մասին չհիշեցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
13. Ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չհատկացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
14. Հեռուստառադիոընկերության կողմից իր հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները՝ հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամանակով չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
15. Ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում ավելի քան քսան րոպեն մեկ հաճախականությամբ կամ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով տասը րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
16. Հեռուստառադիոընկերությունների կողմից ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
17. Պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ գովազդային ընդհատումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
18. Ռադիոընկերության կողմից եթերում օրական առնվազն երեք անգամ իր անվանումը չհայտարարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
19. Հեռուստառադիոընկերության կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
20. Հեռուստառադիոընկերությունների կողմից սարսափ ֆիլմերի և էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եթեր հեռարձակումը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
21. Արբանյակային հեռարձակման մասին Հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
22. Լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից առանց Հանձնաժողովի թույլտվության կոդավորված հեռարձակում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
23. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման դեպքում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական բնույթի հաղորդումների հեռարձակումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:
24. Լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվում է հեռուստառադիոընկերության կամ նրա հաղորդաշարի գործունեությունը ժամանակավորապես արգելելու միջոցով:
Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող խախտման դեպքում՝ դա բացահայտվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
25. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝
ա) լիցենզիան այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.
բ) վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունների մասին օրենսդրությամբ նախատեսված ժամկետում Հանձնաժողովին չհայտնելու դեպքում.
գ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ վարչական տույժի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից խախտում կատարելու դեպքում.
դ) պոռնկագրություն տարածելու դեպքում.
ե) բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներ հեռարձակելու դեպքում.
զ) Հանձնաժողովին՝ օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու դեպքում.
է) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
26. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
Հեռուստատեսության և ռադիոյի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է դադա-րեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում՝ այդպիսի տեղեկությունը հայտնաբերելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:
27. Հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված դեպքերում իր որոշմամբ ուժը կորցրած ճանաչել օրենսդրությունը խախտող հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) արտոնագիրը (լիցենզիան), ինչպես նաև դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու հայցով:
28. Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Հայցի առկայությունը չի դադարեցնում գրավոր նախազգուշացման պահանջների կամ վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:
29. Հանձնաժողովի կողմից հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունն անհիմն դադարեցնելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:
Գ Լ ՈՒ Խ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 50. Անցումային դրույթներ
Հանձնաժողովի գործունեության պահից սկսած` մինչ այդ արտոնագրված (լիցենզավորված) և գործող հեռուստառադիոընկերությունները վերաարտոնագրվում (վերալիցենզավորվում) են անվճար` սույն օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` նախապես արտոնագրված (լիցենզավորված) ժամկետներով: Վարձակալական հիմունքներով հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը մինչև համապատասխան հաճախություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի համար մրցույթի հաղթողի ճանաչվելը:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2011 թվականը թույլատրվում է օտար լեզվով հեռարձակել սույն օրենքով սահմանված եթերաժամանակը գերազանցող գեղարվես-տական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ` հետևյալ սանդղակով.
2007 թվականին 2008 թվականին 2009 թվականին 2010 թվականին
12 ժամ 9 ժամ 6 ժամ 3 ժամ:
Հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակման ծավալի վերաբերյալ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջը` մինչև 2011 թվականը, թույլատրվում է իրագործել հետևյալ սանդղակով.
2007 թվականին 2008 թվականին 2009 թվականին 2010 թվականին
25% 35% 45% 55%:
Սույն դրույթը չի տարածվում Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ծավալի վրա:
Գ Լ ՈՒ Խ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 51. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՕ-1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 հունվարի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 5