Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի 15-րդ հոդվածի վերջին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները գրանցում (հաշվառում) ստանալու պահից համարվում են հաշվառված հարկային մարմնում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. մայիսի 15
Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն