Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նոտարը,» բառը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը «առևտրի հարկ» բառերից հետո լրացնել «կամ արտոնագրային վճարներ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) վերաբերյալ.».
2) 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 201-րդ հոդվածի 2-րդ մասում «(պետական գրանցում ստացած)» բառերը փոխարինել «(հաշվառված)» բառով, իսկ «պետական գրանցման» բառերը` «հաշվառման» բառով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «ցուցանիշների» բառից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի կամ օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր տասնհինգ օրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա հարկի ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ տասնհինգ օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 31-րդ հոդվածի սահմանափակումները:»:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հիսուն հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:
Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք`լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:
Սույն հոդվածով նախատեսված ապօրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:
Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև` անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սույն հոդվածը չի կիրառվում`
1) 2013 թվականի հունվարի 1-ից հետո սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ.
2) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:
Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված տասնօրյա ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված տասնօրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:
Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հարկ վճարողի չկատարված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարները ուղղել հարկ վճարողի պարտավորությունների մարմանը:
Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ ապառքը և դրա նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:»:
Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի`
1) առաջին պարբերությունում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
2) երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային մարմնի կամ հարկային ծառայողների գործողությունները և անգործությունը բողոքարկվելու դեպքում ներկայացված բողոքները քննվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվում «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածում «գանգատարկումը» բառը փոխարինել «բողոքարկումը» բառով, իսկ «գանգատ» բառը համապատասխան հոլովաձևերով` «բողոք» բառով:
Հոդված 14. Օրենքի հավելվածի`
1) 1-ին գլխի`
ա. 1-ին կետում «հարկերի գումարները» բառերը փոխարինել «հարկերի և հարկային այլ տուգանքների գումարները» բառերով,
բ. 2-րդ կետում «հարկատեսակների մասով» բառերը փոխարինել «հարկատեսակների և հարկային այլ տուգանքների մասով» բառերով,
գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը «պետական գրանցում» բառերից հետո լրացնել «(հաշվառում)» բառով.
2) 2-րդ գլխի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`
հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքներ («Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 283-րդ, 284-րդ, 285-րդ, 286-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).
սոցիալական վճարներ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները.
այլ վճարներ` «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները), «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարները և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները.
հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները.
այլ պարտավորություններ` այլ հարկատեսակների (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), հարկային այլ տուգանքների, սոցիալական և այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները.
գերավճար`
- սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`
- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`
- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա հարկ վճարողի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար, կամ`
- հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով այլ հարկատեսակից (կամ առևտրի հարկից, հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներից (մասհանումներից) կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (բնապահպանական և բնօգտագործման վճարների, կարգավորման պարտադիր վճարների և պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով տվյալ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հաշվանցումներ չեն կատարվում).
գերավճարից տարբերվող գումար` գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձվել հարկ վճարողին: Մասնավորապես` գերավճարից տարբերվող գումարներ են հանդիսանում սույն կարգի 1-ին գլխի 4-րդ կետի 2-6-րդ ենթակետերում նշվածները.
հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`
- փաստացի վճարման, կամ`
- այլ հարկատեսակներից (կամ առևտրի հարկից, հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներից (մասհանումներից) կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`
- հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) հաշվետվության (հաշվարկի, հայտարարագրի, հայտարարության) ներկայացման, կամ`
- դատարանի վճռի կատարման, կամ
- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի կողմից ընդունված որոշման.
հաշվանցում` հարկ վճարողի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` հարկային պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկ վճարողի հանդեպ հարկային պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.
վերադարձ` հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.
հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` հարկային գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.
հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը.
ապառք` սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) վճարման ենթակա գումար.
գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ` հարկային գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկ վճարողի տվյալ հարկային և այլ պարտավորությունների հաշվին.
հարկի չհաշվանցվող մնացորդ` հարկային դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Հարկային չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`
- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որևէ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) որևէ հարկային պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,
- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,
- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը սույն կարգին համապատասխան, կասեցված է.
հարկային դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) չհաշվանցվող մնացորդի, գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:».
3) 3-րդ գլխում`
ա. 1-ին կետի «հարկի դեբետային մնացորդում» բառերը փոխարինել «հարկային դեբետային մնացորդում» բառերով և նույն կետի 1-ին ենթակետից հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (առևտրի հարկի, հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:».
4) 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ
1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որևէ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում տուգանքներ, ինչպես նաև նույն օրենքի 28-րդ և 283-րդ հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները` մինչև այլ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի կամ կրկնապատկվող տուգանքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:
2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներից (մասհանումներից) կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում` տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:
3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների և այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում` տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները չեն վերահաշվարկվում: Տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:
4. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո հարկ վճարողի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (առևտրի հարկի, հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:
5. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը հարկ վճարողի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (առևտրի հարկի, հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».
5) 5-րդ գլխի վերնագրում, 1-ին և 4-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
6) 6-րդ գլխի`
ա. վերնագրում, 1-ին և 3-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրությամբ.»,
գ. 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».
7) 7-րդ գլխի վերնագրում և 1-ին կետում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
8) 8-րդ գլխի`
ա. վերնագրում, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով.
9) 9-րդ գլխի`
ա. վերնագրում և 1-ին կետում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ սույն գլխի 3-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության:»,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) և (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:».
10) 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«X. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:
2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա` հաջորդ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ`
1) հարկային այլ տուգանքները, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.
2) այն հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).
3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարներ, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներ (մասհանումներ), բնապահպանական և բնօգտագործման վճարներ և կարգավորման պարտադիր վճարներ).
4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը.
5) «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:
3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի հարկային կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռևս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):».
11) 11-րդ գլխի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային, սոցիալական վճարների և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի (առևտրի հարկի, հաստատագրված վճարների), սոցիալական վճարների և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվարկման համար հիմք հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:».
12) 12-րդ գլխի`
ա. 1-ին և 2-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 3-րդ կետում «գանգատարկվել» բառը փոխարինել «բողոքարկվել» բառով.
13) 14-րդ գլխի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-93-Ն