Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (5 օգոս-տոսի 1998 թվականի, ՀՕ-23, այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածում «տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում» բառերից հետո լրացնել «, վճարման ժամկետների հետաձգում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկի վճարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր (ներառյալ) ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով:
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.1 տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 283-րդ հոդվածի առաջին մասը «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառով:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքով սահմանվածից` սույն մասում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող հարկատե-սակի հաշվարկներ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-91