Ընդունված է 2007թ. փետրվարի 21-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այ-սուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին պարբերությունում «հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում.» բառերից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝ «հարկի վճարման ժամկետի հետաձգում.»:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի «հարկ վճարողների խմբի» բառերից հետո ավելացնել «և հարկային գործակալների» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 30 օր հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 մարտի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 17