Ընդունված է 2005թ. հոկտեմբերի 19-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետևյալ դեպքերում`
ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավա-րարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.
բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` 500.000 դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.
գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքում:
Անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չգանձված պարտավորությունները դադարում են և հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքը 282-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 283-րդ հոդվածով`
«Հոդված 283. Արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում` հարկ վճարողներից գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային մարմինների կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տու-գանքը մուծում է հարկային մարմինների կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնա-պատկվում է:»:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում «23-28» թվարկումից հետո ավելացնել «, 283» թվարկումը:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հարկային մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, հրապարակում է ֆինանսական տարվա սկզբից մեկ միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկը` ըստ վճարված հարկերի մեծության` հաշվարկված աճողական կարգով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից :
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 դեկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-225