«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2004թ. դեկտեմբերի 22-ին

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսու-հետ` օրենք) 6-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «անհատ ձեռնարկատերը» բառերից հե-տո ավելացնել «, նոտարը» բառը:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 281-րդ հոդվածը:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ  հոդվածի «23-281» թվերը փոխարինել «23-28»  թվերով:

 

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում`

ա) հանել 2-րդ պարբերությունը.

            բ) չորրորդ պարբերությունում «մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝     Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 30 դեկտեմբերի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 161