«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2004թ. հունիսի 23-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հե­տևյալ խմբագրությամբ՝

«Եթե Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հա­րաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հա­կա­սու­թյուններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ա­պա հարկման նպատակով այդ դրույթները մեկնա­բանվում են, ինչպես նաև հարկային մար­մինների կողմից (գույքահարկի և հողի հարկի դեպքում` նաև տե­ղա­կան ինքնա­կա­ռա­վարման մար­մին­ների կողմից) կի­րառ­վում են հարկ վճարողի օգտին: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հա­րա­բե­­­րութ­յունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպ­քում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստա­նա­լու նպա­­տակով հարկ վճա­րողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մար­մին­նե­ր:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «(մասնավորապես՝ ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոս­տով` Լեռնային Ղարաբաղի Հան­րապետության կառավարության սահմանած կարգով)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները «հարկ վճա­­­րողների», «հարկ վճա­րո­ղից», «հարկ վճարողի» և «հարկ վճարողներից» բառերից հե­տո լրացնել համապա­տաս­­­խա­նա­բար «(հարկային գործակալների)», «(հարկային գոր­­­­­­­­ծա­կա­լից)», «(հարկային գոր­­ծա­կա­լի)» և «(հարկային գործակալներից)» բառերով:


Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերու-թյունով`

«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ո­րոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել ա­ռանց լիցենզավորող մարմնի որոշ­ման:»: 

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բո­վան­դա­կութ­յամբ նոր պար­բե­րութ­­յունով՝

«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռ­նար­կա­տի­րա­կան գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճա­րողի ներկա­յաց­­րած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահ­­ման­ված հա­մա­պա­տաս­խան փաստաթղթերի առկայության դեպքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 281-րդ հոդվածը լրացնել հետևյալ բո­վան­դա­կութ­յամբ նոր պարբերու-թյուններով՝

«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են յոթ օր­վա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կա­ռա­­վա­­­րության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առ­կայության դեպ­քում:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը և դրանց շահագործ-ման կանոնները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս­դրութ­յամբ:»:

 
Հոդված 7. Օրենքի  282-րդ   հոդվածում  «ոչնչացման  (դրանց՝ այդ  ապրանքային  տես-քով  շրջանառությունից  դուրս բերման)» բառերը  փոխարինել  «այդ  ապրանքային  տեսքով շրջանառությունից  դուրս  բերման»  բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հե­տևյալ բովանդա­կու­թյամբ նոր պարբերությունով՝

«Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հար­կա­յին մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հան­­­­րապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի վերջին պարբերությունից հանել «, ինչպես նաև օրեն-քով սահմանված եկամտահարկի նվազագույն չափի» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային մարմնի վերադաս մարմին՝ գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, կամ՝ դատարան:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից :

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                           Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

15 հուլիսի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-123