«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2003թ. փետրվարի 26-ին

Հոդված 1. «Հարկերի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսու-հետ` օրենք) 111-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 111. Հարկման նպատակով փոխ­կա­պակց­­ված անձինք ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:

Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են՝

- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,

- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,

- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Անհատ ձեռնարկատիրոջ  փոխկապակցված անձինք են՝

- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռ-նարկատերը,

- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն  իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Սույն հոդվածի կիրառման իմաստով անձանց խումբ է համարվում իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը, որը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) ար-դյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կեր-պով տնօրինել (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50 տոկոսից ավելին,

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռ-նարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել գործադիր մարմնի իրավասությունները,

- անձն իրավունք ունի նշանակել միանձնյա գործադիր մարմին և (կամ) իրավաբանական անձի կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձն իրականացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի  իրավա-սությունները,

- նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին կամ նույն իրավաբանական անձի առաջակությամբ ընտրված են մեկից ավելի իրավաբանական ան-ձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույ-րերը և (կամ) իրավաբանական անձինք իրավունք  են ստանում տնօրինել մեկից ավելի իրավա-բանական անձանց քվեարկող փայաբաժնի կեսից ավելին,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք իրավունք ունեն ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով գումարային տնօրինել մեկ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) նույն իրավաբանական անձի կողմից առաջարկված անձինք կազմում են իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը  լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով՝

 

«Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներից մեկին կամ խմբին փոխա-րինող հաստատագրված վճարներ կամ առևտրի  հարկ:»:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խըմ-բագրությամբ`

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանց-ված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ ա-ռանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում` իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տո-կոսի չափով :

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կի-րառումից, գանձվում է նաև տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրու-թյամբ («Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով) սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի)100 տոկո-սի չափով:»:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերու-թյամբ՝

«Գնորդի պահանջով մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների, կա-տարվող աշխատանքների գործարքների համար հաշվարկային փաստաթուղթ (այդ թվում՝ եկա-մուտները, ծախսերը հիմնավորող կամ հարկային հաշիվ) Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում կազմակերպություն-ներից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարի 25 տոկոսի չափով:»:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հա-շիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման՝ հաջորդ օրվանից այդ անձանց դուրս գրած բոլոր հարկային հաշիվները կամ հաշվարկային փաստաթղթերը հարկերի հաշվարկման և (կամ) հաշվանցումների համար չեն կարող հիմք հանդիսանալ: Սույն հոդվածով նախատեսված ցանկը հրապարակում է հարկային մարմնի ղեկավարը՝  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերու-թյամբ՝

«Ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) գծով տարեկան կանխավճարային մու-ծումների, ինչպես նաև օրենքով սահմանված եկամտահարկի նվազագույն չափի և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում) է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 7. Օրենքի  37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են գանգատարկվել այն հարկային  մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային մարմնի վերադաս մարմին կամ դատարան` գանգատարակողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:»: 

        Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                              Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 31 մարտի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 36