«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2002թ. փետրվարի 6-ին

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում «ֆիզիկական և իրավաբանական ան­ձան­ցից, ի­­րա­­վա­բանական անձի կարգավիճակ չու­նե­ցող ձեռ­նար­կութ­յուններից» բա­ռե­րը փո­խարինել «ֆիզիկական և իրավաբանական ան­ձան­ցից (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օ­տար­երկրյա ի­րա­վա­բա­նա­կան անձանց հիմնարկներից, օտարերկրյա ի­րավաբանական ան­ձանց մասնաճյուղերից, ներ­­կա­յա­ցուց­չություններից), հիմնարկներից,  տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «ֆիզիկական և իրավաբանական անձինք, ի­րա­վա­բա­նական ան­ձի կարգավիճակ չու­նե­ցող ձեռ­նար­կութ­յունները» բառերը փո­խա­րինել «ֆի­զի­կական և իրավաբանական ան­ձինք (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա ի­րա­վա­բա­նա­կան անձանց հիմնարկները, օտարերկրյա ի­րավաբանական ան­ձանց մասնաճյուղերը, ներ­կա­յա­ցուց­չութ­յունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագ­րութ­յամբ՝

«Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատ­կացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրա­վա­բա­նա­կան անձն է (այդ թվում՝ օտարերկրյա ի­րա­վա­բա­նա­կան անձի հիմնարկը, օտարերկրյա ի­րավաբանական ան­ձի մասնաճյուղը կամ ներ­կա­յա­ցուց­չութ­յունը), անհատ ձեռնարկատերը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա, օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճա­րե­լիս (հատկացնելիս կամ տրա­մադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում՝ ա­նուղ­ղա­կի) հաշվարկելու, պա­հելու (գան­ձե­լու) և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճա­րե­լու պարտա­վո­րությունը:»:

 

          Հոդված 4 . Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հարկ վճարողները պարտավոր են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կա­ռա­վա­րութ­յան սահմանած կարգով և ցանկում ընդգրկված ապրանքների ար­տադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներ­կա­յաց­նել հարկային մարմիններ:»:

 

         Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ նորմերի վրա:» բառերը փոխարինել՝

 «հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադրի, այդ հարկ վճարողի վաճառվող ապրանքների, աշ­խա­տանք­նե­րի, ծառայությունների իրացման փաստացի գների ամրագրման և հսկիչ-դրամարկղային մե­քե­նա­ների շահագործման կանոնների պահպանման ճշտությանն ուղղված հսկիչ գնում­ների օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթավորված տվյալ-ների վրա:» նախադասությամբ.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն հոդվածով նախատեսված հսկիչ գնումների արդյունքները կիրառվում են գործարքների չփաստաթղթավորված մասի նկատմամբ:»:

 

         Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում հարկային օրենսդրությամբ հարկ վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:

 

         Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար­գով չգրանցված կամ լիցենզիա չունեցող անձանցից ձեռ­նար­կատիրական կամ լիցենզավորման ենթակա գոր­ծու­­նեութ­յամբ զբաղ­վե­լու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք՝ այդ գոր­­ծունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահ­ման­ված կարգով հաշվարկված իրաց­­ման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն ի­րա­կա­նաց­նող­նե­րի համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Սույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում ի­րաց­ման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հար­կային մարմինների կողմից՝ կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:»:

 

       Հոդված 8.  Օրենքի 28-րդ հոդվածում «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով:

 

       Հոդված 9. Օրենքի 281–րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկների իրականացման համար սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում:»:

 

      Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 282–րդ հոդվածով՝

       «Հոդված 282. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են ոչնչացման (դրանց՝ այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման) հարկային մարմինների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

       Հոդված 11.  Օրենքի 29-րդ հոդվածում «23-28 հոդվածների» բառերը  փոխարինել «23-281 հոդվածների» բառերով:

 

      Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Չկատարված հարկային պարտավորության չափը մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչև դատարանի կողմից վճռի կայացումը՝ բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն հոդվածով նախատեսված արգելանքը առաջնահերթության կարգով կիրառվում է նախ հարկ վճարողի բանկային հաշիվների նկատմամբ, ապա՝ հարկ վճարողի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև՝  հարկ վճարողի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո հարկային մարմինն ապահովում է բռնագանձված գույքի իրացումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրումից հետո՝ 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:

Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները հրապարակվում են հարկային մարմինների կողմից, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

     Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                       Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 մարտի 2002 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-187