Ընդունված է 2001թ. մայիսի 31-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող տարբեր օրենքներով կամ տարբեր ենթաօրենսդրական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ դրանցում առկա են տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են հարկ վճարողի օգտին:»:
Հոդված 2. Օրենքը 11-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 111 հոդ-վածով՝
«Հոդված 111. Հարկման նպատակով փոխկապակցված անձինք են համարվում ֆիզիկա-կան և իրավաբանական անձինք, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:
Ֆիզիկական անձի փոխկապակցված անձինք են՝
-ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները կամ քույրերը:
Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են՝
- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը.
- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը.
- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին.
- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
Անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ անհատ ձեռներեց, անհատական (ընտանեկան) ձեռնարկություն) փոխկապակցված անձինք են՝
- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնար-կատերը.
- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
Անձանց խումբը դիտվում է որպես մեկ տնտեսավարող սուբյեկտ, եթե դրա մասնակիցների միջեւ գոյություն ունի վերահսկողություն՝ սույն օրենքով սահմանված կարգով£ Եթե մի քանի տնտեսավարող սուբյեկտների համատեղ գործունեությունը հանգեցնում է մեկ այլ տնտեսա-վարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողության հաստատման, ապա դրանցից յուրաքանչյուրը համարվում է վերահսկող£
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Անուղղակի հարկեր վճարողների համար Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածում «հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահ-մանված դեպքերում՝ հարկային գործակալից) գանձվում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով» բառերով:
Հոդված 5. Oրենքը 28-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 281 հոդ-վածով՝
«Հոդված 281. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում՝ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասով նշված խախտումը կրկնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ երեք հարյուր հազար դրամի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:»:
Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված գումարների և հաշվանցման (պակասեցման կամ վերադարձման) ենթակա հարկի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում կամ վերադարձվում) է այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 հունիսի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-151