«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 1999թ. դեկտեմբերի 29-ին

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 1-ին մասից հանել «հարկի վճարման ժամկետի հետաձգում» եւ  «վճարման ժամկետների հետաձգում» բառակապակցությունները:

 

Հոդված 2. Օրենքի 13 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Առանձին հարկատուների կամ հարկատուների խմբերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի հետ, կարող է սահմանել հարկերի, ինչպես նաեւ դրանց գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի եւ տուգանքների վճարման ժամկետների հետաձգում կամ տարաժամկետում»:

 

Հոդված 3. Օրենքի 44 հոդվածի 1-ին մասը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում մինչեւ 2001 թվականի հունվարի 1-ը  այդ գումարներն իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային մարմինների կողմից գանձվում են անվիճելի կարգով»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                             Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

31 դեկտեմբերի 1999 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-89