Ընդունվել է 2000թ. հոկտեմբերի 18-ին
Հոդված1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի հանդեպ ունեցած հարկերի ու ապառքների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից ազատում։
Հոդված2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտները, որոնք մինչեւ 2001 թվականի հունվարի 1-ը կմարեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի հանդեպ 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ իրենց ունեցած հարկերի եւ (կամ) ապառքների գումարները՝ մարված գումարին համամասնորեն կազատվեն հաշվարկված տույժերից։
Հոդված 3. Սույն օրենքի 2 հոդվածով սահմանված կարգը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող այն սուբյեկտների վրա, որոնց նկատմամբ տարվում է հետաքննություն կամ նախաքննություն, հարուցված է դատական գործ, գույքը գտնվում է արգելանքի կամ կալանքի տակ։
Հոդված 4. Սույն օրենքի 2 հոդվածով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չմարված հարկերի եւ ապառքների մնացորդային գումարների հաշվարկներն ու գանձումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 նոյեմբերի 2000 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-114