«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

 Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքում`

1) 4-րդ հոդվածից հանել «կամ ապահովադրի (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկ վճարող)», «, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրության», «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների)» բառերը.

2) 51-րդ հոդվածից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերը.

3) 6-րդ հոդվածի`

ա. 1-ին կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրության» բառերը,

բ. 2-րդ և 3-րդ կետերից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերը,

գ. 4-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը,

դ. 7-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնագավառը» բառերը.

4) 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը.

5)  28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին»  բառերը: 

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-93-Ն