«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                            Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 18-ին

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի «հարկային ծառայող`» պարբերությունը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր  թափուր պաշտոնի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 111-րդ հոդվածի 6-րդ կետում «կառուցվածքային հաստիքացուցակը» բառերը փոխարինել «կառուցվածքը և հաստիքացուցակը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «շրջանների (քաղաքի) հարկային տեսչության» բառերը փոխարինել «հարկային տեսչության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 211-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն են՝

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության գեներալ-մայոր:»:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

« - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պետա­կան խորհրդական».

2)  3-րդ մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և» բառերով.

3) 4-րդ մասի երրորդ պարբերությունում «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով:

 

Հոդված  6. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասի « - հարկային ծառայության գնդապետ» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

 « - հարկային ծառայության գեներալ-մայոր,».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:».

3) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1.1-ին մասում չնշված հատուկ կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:»:

 

Հոդված 7. Օրենքի 231-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.1. Հարկային ծառայության պաշտոններին

                          համապատասխանող  հարկային ծառայության կոչումները

 

  1. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն է:
  2. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն է:
  3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն է:
  4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն է:
  5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսչի, վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետի, վերադաս հարկային մարմնի խմբի ղեկավարի, վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբանի, վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն է:
  6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսչի, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետի, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբանի, վերադաս հարկային մարմնի քննիչի, վերադաս հարկային մարմնի հետաքննիչի, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսչի, հարկային տեսչության գլխավոր մասնագետի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն է:
  7. Հարկային ծառայության վերադաս հարկային մարմնի օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի հարկային տեսչի, վերադաս հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, հարկային տեսչության ավագ հարկային տեսչի, հարկային տեսչության առաջատար մասնագետի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:
  8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:»:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հարկային ծառայության դասային կոչումը

Հարկային ծառայության հատուկ կոչումը

Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական

35 %

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական

Հարկային ծառայության գեներալ-մայոր

33 %

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական

Հարկային ծառայության գնդապետ

28 %

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական

Հարկային ծառայության փոխգնդապետ

24 %

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական

Հարկային ծառայության մայոր

20 %

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական

Հարկային ծառայության կապիտան

16 %

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական

Հարկային ծառայության ավագ լեյտենանտ

13 %

Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական

Հարկային ծառայության լեյտենանտ

10 % »:

      

Հոդված 9. Օրենքի  28-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) 5-րդ կետը «շինությունների» բառից հետո լրացնել «ձեռքբերման և շահագործման» բառերով.

2) 6-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

 «7) հարկային վարչարարության իրականացմանն ու համակարգի զարգացմանն ուղղված այլ ծախսեր կատարելու համար:»:

 

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) դեպքում հարկային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազության համապատասխան մարմիններին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:»:

 

Հոդված 11. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «` հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 431-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը «աշխատակարգը» բառից հետո լրացնել «, անհատական կազմը» բառերով:

 

Հոդված 13. Սույն  oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

24 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-68-Ն