Ընդունված է 2009թ. մայիսի 27-ին
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում`
1) վերնագրի «մարմնի համակարգը» բառերը փոխարինել «մարմինները» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հարկային մարմիններն են`
1) վերադաս հարկային մարմինը.
2) հարկային տեսչությունները:».
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 6-րդ մասերը.
4) 4-րդ մասը «մարմնի» բառից հետո լրացնել «համակարգը ներառում է» բառերով, «ստորաբաժանումներն» բառը փոխարինել «ստորաբաժանումներ, որոնք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներում «հետաքննություն» բառից հետո լրացնել «և (կամ) նախաքննություն» բառերը:
Հոդված 3. Օրենքի 111-րդ հոդվածի վերնագիրը «Հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «(վերադաս հարկային մարմնի)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ» բառերից առաջ լրացնել «վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ,» բառերը, իսկ «վերադաս հարկային մարմնի հետաքննիչ» բառերից առաջ` «վերադաս հարկային մարմնի քննիչ,» բառերը.
2) 3-րդ մասը «տեղակալի» բառից հետո լրացնել «, վերադաս հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի`
1) 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, այդ թվում` հարկային ծառայության կադրերի ռեզերվից, ինչպես նաև հարկային մարմիններում քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանցից» բառերը.
2) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն.
11) հարկային ծառայության մասին օրենսդրություն.»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունում հանել «Ա,» տառը և «բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի և ղեկավարի տեղակալի պաշտոնների» բառերը, իսկ «հարկային ծառայողներից» բառերից հետո լրացնել «կամ հարկային մարմիններում քաղաքացիական, ինչպես նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանցից, հարկային ծառայության կադրերի ռեզերվից» բառերով.
2) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Ա,» տառը, երկրորդ պարբերության «Ա և Բ խմբերի» բառերը փոխարինել «Բ խմբի» բառերով, իսկ «մարմինների ֆինանսական ծառայություններում» բառերը փոխարինել «մարմիններում» բառով.
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Վերադաս հարկային մարմնի վարչության պետին և հարկային տեսչության պետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:»:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մասով`
«31. Առանձին դեպքերում հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաև այլ հարկային ծառայողների:»:
Հոդված 8. Օրենքի 231-րդ հոդվածի 5-րդ մասում «վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչի» բառերից առաջ լրացնել «վերադաս հարկային մարմնի ավագ քննիչի,» բառերը:
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի Աղյուսակ 1-ում «վերադաս հարկային մարմնի հետաքննիչ» բառերից առաջ լրացնել «վերադաս հարկային մարմնի քննիչ,» բառերը, իսկ «վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ» բառերից առաջ` «վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ,» բառերը:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով`
«12) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:»:
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով`
«3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը վերապահված իրավախախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների տասը տոկոս մասհանումների հաշվին.
4) «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքների տասը տոկոս մասհանումների հաշվին:».
2) 3-րդ մասի 2-րդ կետում «և հետաքննչական» բառերը փոխարինել «, հետաքննչական և (կամ) քննչական» բառերով:
Հոդված 12. Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետ`
«41) օրենքով սահմանված դեպքերում նախաքննության իրականացումը.»:
Հոդված 13. Օրենքի431-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում`
1) երկրորդ նախադասությունից հետո լրացնել «Դիմում-գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 30 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն:» նախադասություններով.
2) հանել «, եռօրյա ժամկետում,» բառերը:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
18 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն