Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 19-ին
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 հոկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-5, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի, 51-րդ հոդ-վածի, 6-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բա-ռերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ պարբերության, 6-րդ հոդվածի 3-րդ մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների» բառերը փոխարինել «պետական և համայնքների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի 1-ին կետից հանել «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրու-թյան բյուջեներ» բառերը.
բ) 4-րդ մասում «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-104