Ընդունված է 2006թ. փետրվարի 15-ին
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում.
ա) հինգերորդ պարբերության «սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ.» բառերը փոխարինել «սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրությամբ.» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«հարկային ծառայության կադրերի ռեզերվ` հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված և (կամ) սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայությունից ազատված անձանց հանրույթ:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 -րդ և 9-րդ կետերով.
«71) արժութային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների նկատ-մամբ հսկողության իրականացումը.».
«9) գործատուների կողմից վարձու աշխատողների ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը` օրենքով սահմանված դեպքերում:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, տալ դատարանում գործը վարելու համար լիազորագրեր:»:
Հոդված 4. Օրենքի 111 -րդ հոդվածի 6-րդ կետից հանել «հարկային տեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների և» բառերը:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը «տիրապետող,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասից և 231-րդ հոդվածի երրորդ մասից հանել «(առաջատար բաժնի)» բառերը:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ աշխատակարգը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ:»:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում`
ա) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթները չեն տարածվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբին դասվող, սույն օրենքին համապատասխան, տվյալ պաշտոնում նշանակումից հետո 1 տարին չլրացած հարկային ծառայողների վրա:».
բ) երկրորդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում հարկային» բառերը փոխարինել «Հարկային» բառով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31 -րդ մաս.
«31. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև հարկային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հարկային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը կարող է զբաղեցվել հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջները՝ մեկ այլ անձի հետ կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 191-րդ հոդվածով.
«Հոդված 19 1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը
1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է:
2. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում քաղաքացիները գտնվում են մինչև`
- սույն օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ժամկետի լրանալը,
- սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայության թափուր պաշտոնին նշանակումը,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության դադարումը,
- սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջների խախտման հիմքերի առաջացումը,
- հարկային ծառայության կադրերի ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի ներկայացումը:»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի
ա) ութերորդ մասի երրորդ պարբերությունում «26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 261-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերով:
բ) տասներկուերորդ մասի 1-ին կետից հանել «կամ տվյալ կոչումը շնորհելու իրավասու անձին համապատասխան միջնորդություն ներկայացնելու» բառերը:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում.
ա) առաջին մասից հանել «- հարկային ծառայության կրտսեր լեյտենանտ» տողը.
բ) երրորդ մասի՝
- 2-րդ տողից հանել «հարկային ծառայության կրտսեր լեյտենանտի և» բառերը.
ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող`
«- հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:»:
Հոդված 13.Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի Աղյուսակ 1-ից հանել «(հարկային մարմնի առաջատար բաժնի պետ)» բառերը:
Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային ծառայողի անմիջական ղեկավարը, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ խմբերի հարկային ծառայողների, ինչպես նաև Գ, Դ խմբերի վերադաս հարկային մարմնի հարկային ծառայողների և հարկային տեսչության բաժնի պետի դեպքում՝ նաև հարկային մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի առաջին մասի 2-6-րդ կետերով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային մարմնի ղեկավարը՝ հարկային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:»:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերը
1. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են՝
1) հարկային ծառայողի անձնական դիմումը.
2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները չպահպանելը.
3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
4) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերը.
5) հարկային ծառայողի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
6) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը.
7) սույն օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն փորձաշրջանը չանցնելը.
8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).
9) սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
10) եկամուտների հայտարարագիր չներկայացնելը.
11) հարկային ծառայողների հաստիքները կրճատվելը:
2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:»:
Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 261-րդ հոդվածով.
«Հոդված 261. Հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնը իջեցնելու հիմքերը
Հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնը իջեցնելու հիմքերն են`
1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերը.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.
3) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:
Հարկային ծառայողի պաշտոնը իջեցնում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածի չորրորդ մասում «համամասնորեն» բառից հետո ավելացնել «, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ ամբողջությամբ» բառերը:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնի համակարգում աշխատող հարկային ծառայողների վրա սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված` պետական հավատարմագրում ստացած մասնագիտություների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու պահանջը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
17 մարտի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-260