Ընդունված է 2004թ. դեկտեմբերի 22-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «անհատ ձեռնարկատերը» բառերից հետո ավելացնել «, նոտարը» բառը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 281-րդ հոդվածը:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի «23-281» թվերը փոխարինել «23-28» թվերով:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում`
ա) հանել 2-րդ պարբերությունը.
բ) չորրորդ պարբերությունում «մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 դեկտեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 161