Ընդունված է 2004թ. հունիսի 23-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպա-տակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային մարմինների կողմից (գույքա-հարկի և հողի հարկի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տար-ընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «(մասնավորապես՝ ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 24-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները «հարկ վճարողների», «հարկ վճարողից», «հարկ վճարողի» և «հարկ վճարողներից» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «(հարկային գործակալների)», «(հարկային գործակալից)», «(հարկային գործակալի)» և «(հարկային գործակալներից)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերու-թյունով`
«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:»:
Հոդված 6. Օրենքի 281-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերու-թյուններով՝
«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են յոթ օրվա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը և դրանց շահագործ-ման կանոնները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 7. Օրենքի 282-րդ հոդվածում «ոչնչացման (դրանց՝ այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման)» բառերը փոխարինել «այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման» բառերով:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի վերջին պարբերությունից հանել «, ինչպես նաև օրեն-քով սահմանված եկամտահարկի նվազագույն չափի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային մարմնի վերադաս մարմին՝ գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, կամ՝ դատարան:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից :
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 հուլիսի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-123