Ընդունված է 2003թ. դեկտեմբերի 24-ին
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածում.
1) առաջին մասի «Բ խումբ» պարբերությունից հանել «(գլխավոր հաշվապահ)» բառերը
2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը
1. Հարկային ծառայողների վարձատրության համակարգը
Հարկային ծառայողների վարձատրության համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.
1) հիմնական աշխատավարձ՝ պաշտոնային դրույքաչափ, որը պայմանավորված է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և հարկային ծառայողի՝ հարկային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով.
2) լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է՝
- աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,
- հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,
- ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով՝ հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:
2. Հարկային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը՝
1) հարկային ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ և յուրաքանչյուր մակարդակում՝ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործա-կից (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը
3/ հարկային ծառայության որոշակի պաշտոնում հարկային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվառման գործակցով.
4/ աշխատավարձի հաշվարկման ժամանակ հարկային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված հարկային ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան՝ տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա մեկից.
5/ հարկային մարմնի ղեկավարի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7.1 գործակցով՝ առանց հաշվի առնելու հարկային ծառայության ստաժը:
3. Բազային պաշտոնային դրույքաչափը՝
1/ հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատաս-խանում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբի ստորին ենթախմբի պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին՝ 1.00 գործակից, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:
Հարկային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածներով.
2/ հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափը:
4.Հարկային ծառայողների աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները՝
1/ աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.
2/ հարկային ծառայողի դասային կոչման համար սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.
Հարկային ծառայության դասային կոչումը |
Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական |
29% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական |
26% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի պետական խորհրդական |
22% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական |
16% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական |
15% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական |
13% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական |
12% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական |
10% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական |
8% |
3/ հարկային ծառայողի հատուկ կոչման համար սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.
Հարկային ծառայության հատուկ կոչումը |
Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ |
26% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մայոր |
23% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության կապիտան |
16% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ |
15% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ |
13% |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության կրտսեր լեյտենանտ |
11% |
4/ հարկային ծառայության դասային և հատուկ կոչում ունեցող ծառայողները հավելավճար ստանում են միայն առավել բարձր հավելավճար նախատեսվող կոչման համար:
5/ գիտական աստիճան ունեցող հարկային ծառայողների համար լրացուցիչ սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 10 տոկոսի չափով:
5. Հարկային ծառայողների վարձատրության վերանայումները՝
1/ հարկային ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային աշխատավարձի մեծության կամ հարկային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով.
2/ կառավարության լիազորած մարմինը հարկային ծառայության մարմնի առաջարկով յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:
6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1/ կարգապահական տույժի հանում.
2/ դրամական պարգևատրում.
3/ հուշանվերով պարգևատրում.
4/ օրենքով նախատեսված կարգով աշխատավարձի (վաստակի) բարձրացում.
5/ հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.
6/ արտահերթ հատուկ և (կամ) դասային կոչման շնորհում.
7/ անվանական զենքով պարգևատրում.
8/ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրում:
7. Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-6 կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:
8. Անվանական զենքով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումը հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հարկային մարմնի ղեկավարին անվանական զենքով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թ. սեպտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատակիցներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի թիվ Թ. Ն. 0339-1 որոշումը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 դեկտեմբերի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 87
Հարկային ծառայողի |
Աշխատա-վարձի |
ՀԾ կրտսեր պաշտոններ (Դխումբ) |
ՀԾ առաջատար պաշտոններ (Գ խումբ) |
ՀԾ գլխավոր պաշտոններ (Բ խումբ) |
ՀԾ բարձրագույն պաշտոններ (Ա խումբ) |
||||||||
աշխատա-վարձի մա- կարդակները |
բնականոն աճը |
շրջանային (քաղաքային) հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մաս- նագետ |
շրջանային (քաղաքային) հարկային տեսչության հարկայսին տեսուչ, հար- կային մարմնի 2-րդ և 1-ին կարգի մաս- նագետ |
շրջանային (քաղաքային) հարկ.տեսչության առաջա-տար մասնա գետ, ավագ հարկային տեսուչ |
շրջանային (քաղաքա-յին) հարկ. տեսչ. գըլ- խավոր մասնա- գետ, շրջ. (քաղ.) հարկային տեսչ. գըլ- խավոր հարկային տեսուչ, հար կային մարմ նի հարկ. տեսուչ, հար կային մարմ նի օպերլիա զոր
|
հարկային մարմնի հետաքննիչ, հարկային մարմնի ա- ռաջատար մասնագետ հարկային մարմնի ավագ տեսուչ, հարկային մարմնի ավագ օպերլիա-զոր
|
շրջանա-յին (քա- ղաքային) հարկային տեսչու-թյան բաժնի պետ |
հարկային մարմնի ավագ հետա-քննիչ, հարկային մարմնի գլխավոր մասնա գետ, հար- կային մարմնի գլխավոր հարկային տեսուչ, հարկային մարմնի գլխավոր օպերլիա- զոր |
շրջանա-յին (քաղա քային) հարկային տեսչու-թյան պե- տի տեղա կալ, հար- կային մարմնի բաժնի պետ |
շրջա-նային (քաղա քային) հարկա յին տես չության պետ, հարկա-յին մարմնի վար- չության պետի տեղա- կալ |
հարկա- յին մարմնի վարչու թյան պետ (առա- ջատար բաժնի պետ |
հար- կային մարմնի ղեկա- վարի տեղա- կալ |
|
11 |
Աճ չկա |
1.40 |
1.80 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.38 |
4.88 |
5.38 |
5.89 |
|
10 |
Երեք |
1.36 |
1.74 |
2.03 |
2.36 |
2.73 |
3.17 |
3.67 |
4.26 |
4.77 |
5.27 |
5.78 |
|
9 |
տարին |
1.32 |
1.68 |
1.97 |
2.29 |
2.65 |
3.07 |
3.56 |
4.13 |
4.66 |
5.16 |
5.65 |
|
8 |
մեկ |
1.28 |
1.62 |
1.92 |
2.22 |
2.58 |
2.99 |
3.46 |
4.01 |
4.55 |
5.05 |
5.53 |
|
7 |
Երկու |
1.24 |
1.56 |
1.86 |
2.16 |
2.50 |
2.90 |
3.36 |
3.90 |
4.44 |
4.94 |
5.41 |
|
6 |
տարին |
1.20 |
1.50 |
1.81 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.28 |
4.83 |
5.29 |
|
5 |
մեկ |
1.16 |
1.44 |
1.75 |
2.03 |
2.36 |
2.73 |
3.17 |
3.67 |
4.18 |
4.72 |
5.17 |
|
4 |
Յուրա- |
1.12 |
1.38 |
1.70 |
1.97 |
2.29 |
2.65 |
3.07 |
3.56 |
4.08 |
4.61 |
5.05 |
|
3 |
քանչյուր |
1.08 |
1.32 |
1.65 |
1.92 |
2.22 |
2.58 |
2.99 |
3.46 |
3.98 |
4.50 |
4.94 |
|
2 |
տարի |
1.04 |
1.26 |
1.60 |
1.86 |
2.16 |
2.50 |
2.90 |
3.36 |
3.88 |
4.39 |
4.83 |
|
1 |
|
1.00 |
1.20 |
1.56 |
1.81 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.28 |
4.72 |
|