Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել «(եկամտահարկին)» բառը.
2) 2-րդ մասից հանել «և (կամ) եկամտահարկի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`
1) երկրորդ պարբերությունում ««Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով.
2) երրորդ և հինգերորդ պարբերություններում ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերով.
3) չորրորդ պարբերությունում ««Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «(եկամտահարկի)» և «, ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները» բառերը:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատագրված վճարի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս:»:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից և 19-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(կամ եկամտահարկի)» բառերը:
Հոդված 6. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-91-Ն