«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 18-ին

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում, 3-րդ, 5-րդ, 6-րդ մասերում և 19-րդ հոդվածի 1-ին մասում «15» թիվը փոխարինել «20» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի`

1) «զ» կետում «Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում» բառերը փոխարինել «Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի շրջաններում» բառերով.

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով.

«զ.1) Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 80 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող սրահի միջոցով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար լրացուցիչ` 0.5.»:

 

Հոդված 3. Օրենքի 932-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և առանձին բարերարների կողմից մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում բացառապես անվճար հիմունքներով իրականացվող ատամնաբուժական գործունեության վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված (ճանաչված) չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն` ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

 

Հոդված 4. Օրենքի 9310-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`

1) գտնվելու վայրի հետ կապված`

ա. Ստեփանակերտ քաղաքի համար` 1.5,

բ. Ստեփանակերտ քաղաքից դուրս` 0.5.

2) ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կազմում գործող ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման յուրաքանչյուր աշխատատեղի համար լրացուցիչ` 0.8:»:

 

Հոդված  5.

  1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 20 օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «գ» և «իբ» կետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
  3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթները տարածվում են 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

24 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-66-Ն