Ընդունված է 2011թ. հունիսի 23-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածում՝
1) «ա1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա1) ավտոբուս է համարվում ինը և ավելի ուղևորների նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող տրանսպորտային միջոցը, որը, ելնելով նստատեղերի քանակից, ստորաբաժանվում է հատուկ փոքր՝ միկրոավտոբուս (9-ից մինչև 16 նստատեղ), փոքր (17-ից մինչև 30 նստատեղ), միջին (31-ից մինչև 40 նստատեղ), մեծ (40 և ավելի նստատեղ) դասերի.».
2) ուժը կորցրած ճանաչել «ա2» կետը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա3» կետ.
«ա3) պահուստային ավտոբուս (պահուստային միկրոավտոբուս) է համարվում անսարքության կամ վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի դուրս չեկած հիմնական ավտոբուսի փոխարեն օգտագործվող ավտոբուսը (միկրոավտոբուսը).»:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս վճարողը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն ժամանակավորապես փոխարինել իրեն պատկանող միևնույն դասի այլ (այդ թվում՝ պահուստային) ավտոբուսներով (միկրոավտոբուսներով):»:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի չորրորդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ամսվա ընթացքում տրանսպորտային գործունեության իրականացման օրերի թիվը, որը չի կարող պակաս լինել տրանսպորտի բնագավառի լիազորված մարմնի կողմից հաստատված կանոնավոր երթուղու չվացուցակի օրերի թվից:»:
Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը «ավտոբուսներով» բառից առաջ լրացնել «17 և ավելի նստատեղ ունեցող» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 հունիսի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն