«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին

Հոդված 1.«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում «ինչպես նաև» բառերը փոխարինել «ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար» բառերով:

 

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «բ», «զ», «ը»  և «ժզ» կետերը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 3-րդ, 7-րդ, 9-րդ և 17-րդ գլուխները:

 

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «31 հոդվածի 2-րդ կետով,» բառերը:

 

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1)  2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Եռամսյակային  հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օ­րեն­քի 22-րդ հոդ­վա­ծի 3-րդ ­մասի «ա» ­կե­տով, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերով, 251-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով,  33-րդ  հոդ­վա­ծի  2-րդ ­մասի «ա» ­կե­տով և 53-րդ հոդվածի 2-րդ մասով նա­խա­տես­ված սահ­մա­նա­յին չա­փե­րի հա­մա­պա­տաս­խան  ցու­ցա­նիշ­նե­րի մա­սին հայտարարությունը վճարողները ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը, յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասը «15-ը ներառյալ» բառերից հետո լրացնել «,իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը կիսամյակը մեկ` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ» բառերով.

5) 6-րդ մասից հանել «և 28-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7-րդ հոդվածի «ա1» (բացառությամբ առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության) կետով սահմանված գործունեության տեսակի իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա` այդ կետով սահմանված գործունեության տեսակի մասով:»: 

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում`

1)  3-րդ մասի «ա» կետը «(սահմանային չափը)» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 2000.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով.

2) 4-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը «հաշվետու եռամսյակի արդյունքներով» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի արդյունքներով» բառերով.

բ. երկրորդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ, կիսամյակ) օրացուցային օրերի թիվը:»:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «գ» կետում «գյուղական վայրերի համար» բառերը փոխարինել «այլ վայրերի համար» բառերով.

2) 2-րդ մասը «Հաշվետու եռամսյակի արդյունքներով» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի արդյունքներով» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 251-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը «2100.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերից հետո լրացնել «,իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` համապատասխանաբար 2000.0 հազար դրամը (սահմանային չափը) և 4200.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը «(սահմանային չափը)» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 400.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 36-րդ հոդվածի`

1) «դ» կետում «ապրիլ-հոկտեմբեր» բառերը փոխարինել «մայիս-սեպտեմբեր» բառերով.

2) «զ» կետից հանել «Մարտակերտի, Հադրութի,» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «ուղևորների կա­նո­նա­վոր   փո­խադ­րում­նե­րի եր­թու­ղի­նե­րի հա­մար» բառերը փոխարինել «երթուղիների հետ կապված» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 42-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի իմաստով`

1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության,  դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

2) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում  վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:»:

 

Հոդված 13. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով, իսկ «800.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերը` «2400.0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ  «Հարկերի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում 4800.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի  94-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «մեծությունը» բառից առաջ լրացնել «,ինչպես նաև օրենքի 7-րդ հոդվածի «ժը» կետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի» բառերով, իսկ «մեծությունից» բառից հետո` «(հաստատագրված վճարի չափից)» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի  941-րդ հոդվածում  ուժը կորցրած ճանաչել 1-ին և 2-րդ մասերը:

 

Հոդված 16. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասից հանել «47 հոդվածի «գ» ենթակետում նշված` ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման  աշխատատեղերը,» բառերը:

 

Հոդված 17. Օրենքի 98-րդ հոդվածից հանել  ««ը»,» և ««ժզ»,» թվարկումները:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 7-րդ հոդվածի «գ» և «ե» կետերով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչև 2011 թվականի հունվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

 

 

 

      ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         

       ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

          29 դեկտեմբերի 2010թ.

          ք.Ստեփանակերտ

          ՀՕ-68-Ն