Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով` բացառապես առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնողներն ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):
Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով` բացառապես առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և տարածվում է 2009 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-36-Ն