«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին

Հոդված 1.  «Հաստատագրված  վճարների  մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքի (19 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-27, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասում «իրացված» բառը փոխարինել «ստացված» բառով:

 

Հոդված 2.  Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում  «հաշվապահական հաշվետվություններ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 593-րդ հոդվածում «իրացված» բառը փոխարինել «ստացված» բառով և հանել «ընդհանուր» բառը:

 

Հոդված 4. Օրենքի  941-րդ հոդվածի 3-րդ մասում «իրացված» և «իրացման»  բառերը փոխարինել «ստացված» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

           ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

           30 դեկտեմբերի 2008թ.

           ք.Ստեփանակերտ

           ՀՕ-85-Ն