«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2008թ. հոկտեմբերի 29-ին 

Հոդված 1.«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (19 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-27, այսուհետ` օրենք) 151-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

 

«ԳԼՈՒԽ 151. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 861. Վիճակախաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը`

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպումը.

բ) տոտալիզատորի կազմակերպումը.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով տոտալիզատորի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

 

Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար

                     վճարողները

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`

ա) խաղարկությունով  և  ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.

բ) տոտալիզատորիկազմակերպիչները.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցայինկապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:

 

Հոդված 863. Վիճակախաղերիկազմակերպմանհամարհաստատագրված

                     վճարիչափերը

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղեր կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսիչափով:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 40.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացածգլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 800.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 40.000-ապատիկիչափով` դրամականարտահայտությամբ:

 

Հոդված 864.Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի

                      ելակետային տվյալները

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցվածվիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի  ընդհանուր արժեքը:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ  է համարվումտվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համա ր նախատեսված համակարգիչների քանակը (անկախդրանցփաստացի օգտագործման օրերի քանակից), որըյ ուրաքանչյուր հասցեի համար չի կարող պակաս լինել մեկ համակարգչից: Տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգվածցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:»:

 

Հոդված 2. Օրենքի 94-րդհոդվածի 1-ին մասի «բ» կետի  «վիճակախաղ» բառը փոխարինել «խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցվածվիճակախաղ» բառերով:

   

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսանօրվա ընթացքում, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել հայտարարություններ` ելակետային տվյալների մասին:

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                         

         ՆԱԽԱԳԱՀ ̀                             Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

                                                                                                 

 

       12 նոյեմբերի 2008թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-54-Ն