«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2008թ. սեպտեմբերի 17-ին

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (19 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-27, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածում`

ա) «ժդ» կետի «դրամական շահումով» բառերը փոխարինել «շահումով» բառով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ1» կետ՝

«ժդ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի «7 հոդվածի «ժէ» ենթակետով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի «ժդ1» և «ժէ » կետերով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա, իսկ «դ» կետով նախատես-ված գործունեության իրականացման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար: Ամսական (եռամսյակային) հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ ամսվան (եռամսյակին) նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև հա-մակցված վիճակախաղերի իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա  15-ը  ներառյալ:

Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:»:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ գլխում`

ա) 77-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 77. Խաղատուն հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով խաղատուն է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված այն խաղասրահը, որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ տասից ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսն իրար հետ` անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:».

բ) 78-րդ հոդվածից հանել «(խաղասրահում շահումով խաղեր կազմակերպողները)» բառերը.

գ) 79-րդ հոդվածից հանել «և ուղղիչ գործակցի արտադրյալի» բառերը.

դ) 81-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ գլխից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 141-րդ գլուխ.

 

«ԳԼՈՒԽ 141. ԻՆՏԵՐՆԵՏ  ՇԱՀՈՒՄՈՎ  ԽԱՂԵՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ  ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 811. Ինտերնետ շահումով խաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով ինտերնետ շահումով խաղ է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ անմի-ջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համա-կարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով շահումով խաղերի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

 

Հոդված 812. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցան-կացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները:

 

Հոդված 813. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը

 

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համա-կարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հա-մար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 800 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 40 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 814. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղա-սրահում ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:»:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ գլխում`

ա) «դրամական շահումով» և «դրամական շահումներով» բառերը փոխարինել «շահումով» բառով.

բ) 84-րդ հոդվածի «ա» և «բ» կետերից հանել «և ուղղիչ գործակցի արտադրյալի» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել օրենքի 86-րդ հոդվածը:

 

Հոդված 7. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տո­կո­սի չա­փով, իսկ հար­կա­յին տես­չութ­յան մարմնի կող­մից խախ­տումն արձա-նագրվելուց հե­տո` մեկ տար­վա ըն­թաց­քում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպ­քում տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գու­մա­րի չա­փով:

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք՝ յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար՝ 800 000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման՝ ինտերնետ տոտալիզատորի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք՝ 4 000 000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվե-լուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք՝ սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքը` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմանը վերաբերող պահանջների մասով, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

 

 

        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                       

      ՆԱԽԱԳԱՀ ̀                                Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

    15 հոկտեմբերի 2008 թ.

      ք.Ստեփանակերտ

      ՀՕ-48-Ն