«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2008թ. մարտի 12-ին

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի  (16 նոյեմբերի 1998 թվականի, ՀՕ-27, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր`

 «Սույն օ­րեն­քով կար­գա­վոր­վող հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րե­րում գտնվող 10 քա­ռա­կու­սի մետր առևտրա­կան տարածքը չգե­րա­զան­ցող խանութների, տաղավարների, կրպակ­նե­րի  մի­ջո­ցով առևտրա­կան գոր­ծու­նեութ­յու­ն իրականացնողները ազատ­վում են «Ե­կամ­տա­հար­կի մասին» Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տութ­յան օ­րեն­քի 21-րդ ­հոդ­վա­ծի 1-ին կե­տի «ա» են­թա­կե­տով հար­կա­յին գոր­ծա­կա­լի հա­մար սահ­ման­ված պարտա­վո­րութ­յուն­նե­րի կա­տա­րու­մից:

Սույն օ­րեն­քով կար­գա­վոր­վող հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով ան­հատ ձեռ­նար­կա­տեր հանդիսացող առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րե­րում գտնվող 10 քա­ռա­կու­սի մետր առևտրա­կան տարածքը չգե­րա­զան­ցող խանութների, տաղավարների, կրպակ­նե­րի  մի­ջո­ցով առևտրա­կան գոր­ծու­նեութ­յու­ն իրականացնողների վրա չեն տա­րած­վում «Պար­տա­դիր սո­ցիա­լա­կան ապահո­վութ­յան վճար­նե­րի մա­սին» Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տութ­յան օ­րեն­քով նախա­տես­ված ե­կամ­տի ստաց­ման հետ կապ­ված ձեռք բեր­ված ապ­րանք­նե­րի հա­մար կատարած ծախ­սե­րի հիմ­նա­վոր­ման նկատ­մամբ ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «ժէ) կետով» բառերը փոխարինել ««ժէ» և «իա» կետերով»  բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առեւտրական գործունեություն).».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետ՝

«ա1) առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րե­րում գտնվող 10 քա­ռա­կու­սի մետր առևտրա­կան տարածքը չգե­րա­զան­ցող խանութների, տաղավարների, կրպակ­նե­րի  մի­ջո­ցով առևտրա­կան գոր­ծու­նեութ­յու­նը (այսուհետ՝ առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն).»: 

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետը  ««բ» ենթակետերով,» բառերից հետո լրացնել «251-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետում «3-րդ կետի «ա» ենթակետով» բառերից հետո լրացնել «, 251-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետը «3-րդ կետի «ա» ենթակետով,» բառերից հետո լրացնել «251-րդ  հոդվածի  2-րդ կետի «ա» ենթակետով,» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում «7-րդ հոդվածի «ա» (բացառությամբ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի),» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի «ա» (բացառությամբ առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի), «ա1» (բացառությամբ առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության) և» բառերով£

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի «գ» կետը «կրպակների (տաղավարների)» բառերից հետո լրացնել «և այլ վաճառատեղերի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «30 քառակուսի մետր» բառերը փոխարինել «10 քառակուսի մետր» բառերով.

բ) 2-րդ կետի «30 քառակուսի մետրից» բառերը փոխարինել «10 քառակուսի մետրից» բառերով.

գ) 3-րդ կետի «ա» ենթակետի «310» թիվը փոխարինել «1000.0» թվով.

դ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

«զ) առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 -րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 21. ԱՌԵՎՏՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ՎԱՅՐՈՒՄ  ԱՌԵՎՏՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

Հոդ­ված 251. Առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում առևտրական գոր­ծու­նեութ­յան հա­մար

                     հաս­տա­տագր­ված վճար վճա­րող­նե­րը

 

1. Վճա­րող­ներ են հա­մար­վում առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րե­րում գտնվող` 10 քառակուսի մետր առևտրա­կան տա­րած­քը չգե­րա­զան­ցող խանութների,  տաղավարների, կրպակ­նե­րի և այլ վաճառատեղերի մի­ջո­ցով առևտրա­կան գոր­ծու­նեութ­յուն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթ­նե­րի գոր­ծո­ղութ­յու­նը չի տա­րած­վում՝

ա) այն հարկ վճա­րող­նե­րի վրա, ո­րոնց կող­մից ե­ռամս­յա­կի ըն­թաց­քում (ան­կախ գործունեութ­յան իրա­կա­նաց­ման օ­րե­րի թվից) առեւտրա­կան տա­րած­քի 1 քա­ռա­կու­սի մետ­րի հաշ­վով ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յան ծա­վա­լը գե­րա­զան­ցում է 1000.0 հա­զար դրա­մը (սահմանային չա­փը), իսկ ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 2100.0 հա­զար դրա­մը (սահ­մա­նա­յին չա­փը).

բ) սե­փա­կան ար­տադ­րութ­յան ար­տադ­րանքն ինք­նու­րույ­նա­բար իրաց­նող հարկ վճարողնե­րի վրա՝ գոր­ծու­նեութ­յան այդ մա­սով.

գ) առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում սեփականության իրավունքով իրենց պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրեր վաճառող քաղաքացիների վրա:

 

Հոդ­ված 252. Առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում առևտրա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար

                     հաս­տա­տագր­ված վճա­րի չա­փը

 

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յու­րա­քանչ­յուր ամս­վա հա­մար՝ ելակետային տվյալի և ուղ­ղիչ գոր­ծակ­ցի ար­տադր­յա­լի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդ­ված 253. Առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում  առևտրա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար

                      հաս­տա­տագր­ված վճա­րի ելակետային տվյալը

 

Առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում առևտրա­կան գործու­նեութ­յան հա­մար հաստատագրված վճա­րի ելակետային տվյալ է համարվում առևտրական տարածքը՝ արտահայտ­ված քա­ռա­կու­սի մետ­րով:

 

Հոդված 254. Առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում առևտրա­կան գոր­ծու­նեութ­յան համար

                     հաս­տա­տագր­ված վճա­րի հաշ­վարկ­ման ուղ­ղիչ գոր­ծա­կից­նե­րը

Առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում առևտրա­կան գոր­ծու­նեութ­յան համար հաստատագրված վճա­րի հաշ­վարկ­ման հա­մար ուղ­ղիչ գոր­ծա­կից­ներն են՝

 

Ստեփանակերտ քաղաքի համար՝ 

1.0

շրջկենտրոնների համար` 

0.6  

այլ  վայրերի համար` 

0.3:»: 

 

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վճա­րող­ներն առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րում առևտրա­կան գոր­ծու­նեութ­յուն իրականաց­նող­նե­րին տա­րածք­ներ (վաճառատե­ղեր) տրա­մադ­րե­լիս օրենքով սահմանված կարգով կնքում են համապատասխան գրավոր պայմանագիր, որում նշվում են նաև`

ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպականիրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, ՀՎՀՀ-ն.

գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:»:

 

Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ`

«է) առևտրի իրականացման վայրերում արտա­քին բու­ֆետ­նե­րի (շար­ժա­կան և հա­տուկ սար­քա­վո­րում­նե­րով խո­հա­րա­րա­կան ար­տադ­րան­քի պատ­րաստ­մամբ և սպա­սարկ­մամբ զբաղվող) և սպա­սարկ­ման սրահ չու­նե­ցող այլ վայ­րե­րի հա­մար լրացուցիչ` 0.5:»:

 

Հոդված 13. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետում «գյուղական վայրերում» բառերը փոխարինել «այլ վայրերում» բառերով:

 

        Հոդված 14. Օրենքի 593-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ավ­տոտ­րանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի գա­զալց­ման (գա­զա­լից­քա­վոր­ման) գոր­ծու­նեութ­յան հաս­տա­տագր­ված վճա­րի ամ­սա­կան չա­փը հաշվարկվում է՝

ա/ բնական գազի գազալցման կայանի (կետի) համար` ե­լա­կե­տա­յին տվյա­լի և ուղ­ղիչ գոր­ծակ­ցի ար­տադր­յա­լի 500000-ա­պա­տի­կի չա­փով, բայց ոչ պակաս ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 10 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը.

բ/ հեղուկ գազի (պրոպան) գազալցման կայանի (կետի) համար` ե­լա­կե­տա­յին տվյա­լի և ուղ­ղիչ գոր­ծակ­ցի ար­տադր­յա­լի 100000-ա­պա­տի­կի չա­փով:»:

 

Հոդված 15. Օրենքի 595 -րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) այլ վայրերում`

- բնական գազի  գազալցման կայանի (կետի) համար` 0.4,

- հեղուկ գազի  գազալցման կայանի (կետի) համար` 0.8:»:

       

        Հոդված 16. Օրենքի 60-րդ հոդվածի «բ» ենթակետում  «ավ­տոտ­րանս­պոր­տա­յին միջոցնե­րի ժամանա­կա­վոր կա­յան­ման հա­մար հա­տուց­ման դի­մաց դրանց ան­վտան­գութ­յան ա­պա­հո­վու­մը» բառերը փոխարինել «ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը)» բառերով:

       

        Հոդված 17. Օրենքի 941-րդ հոդվածում`

           ա) «10000» թիվը փոխարինել «25000» թվով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.

           «Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100000 դրամի չափով:

Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում իրացման ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100000 դրամի չափով:»:

 

Հոդված 18. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 97. Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը

 

2008 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր երեք տարի ժամկետի համար սույն օրենքի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը ճշգրտվում են (ավելացվում կամ նվազեցվում են)` ելնելով նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսից, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նշված ժամկետից առնվազն երեք ամիս առաջ կներկայացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:»:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն օրենքի  1-ին հոդվածի,  3-րդ հոդվածի «բ» կետի, 4-րդ, 5-րդ,  6-րդ, 7-րդ,  8-րդ հոդվածների, 9-րդ հոդվածի «դ» ենթակետի, 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, 17-րդ հոդվածի «ա» կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսան օրվա ընթացքում, օրենքի  7-րդ հոդվածի «ա», «ա1» և «ժը» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

                                       

 

 

                ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  

                ՆԱԽԱԳԱՀ ̀                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

                31 մարտի 2008թ.

                ք.Ստեփանակերտ

                ՀՕ-4