Ընդունված է 2006թ. փետրվարի 15-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» ենթակետերով`
«ի) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.».
իա) ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով՝
«3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժը» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ՝ ամսվա ընթացքում իրենց կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը «օրենքի» բառից հետո լրացնել «11-րդ հոդվածի 3-րդ մասով և» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասում «33-րդ հոդվածով սահմանված կար-գով» բառերը փոխարինել «34-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «, «գ» թվարկումը:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի «ա» կետից հանել «պատրաստման, իրացման և» բառերը:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ներառյալ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից` առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների` օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):
Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճար վճարողներ են համարվում վարձակալները:»:
Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 34. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար
հաստատագրված վճարների չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 1500-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:»:
Հոդված 9. Օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը՝ քառակուսի մետրերով:»:
Հոդված 10. Օրենքի 36-րդ հոդվածում՝
ա) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) բար-վարյետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից մինչև 600-ն) աշխատող բարերի համար լրացուցիչ՝ 1.5.».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» կետեր՝
«ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի հետ կապված`
մինչև 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.75,
մինչև 150 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.85,
մինչև 300 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 1.0,
մինչև 500 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 300 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար լրացուցիչ` 0.6,
500 քառակուսի մետրից ավելի մակերեսի դեպքում` 500 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար լրացուցիչ` 0.3.
զ) Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.5:»:
Հոդված 11.Օրենքը 4-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ գլխով՝
«Գ Լ Ու Խ 41
ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 361. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում
գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների
հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով` բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում հասկացությունն իր մեջ ներառում է մասնավորապես ցնցուղարանների, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպումը:
Հոդված 362. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում
գործունեություն իրականացնելու համար հաստատագրված
վճարներ վճարողները
Վճարողներ են համարվում բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ վճարովի ծառայությունների մատուցման մասով:
Հոդված 363. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում
գործունեություն իրականացնելու համար հաստատագրված
վճարների չափը
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 364. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում
գործունեություն իրականացնելու համար հաստատագրված
վճարների հաշվարկման ելակետային տվյալը
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում բաղնիքների և ցնցուղարանների գործունեության կազմակերպման շենք-շինությունների ընդհանուր մակերեսը՝ քառակուսի մետրերով:
Հոդված 365. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում
գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի
հաշվարկման ուղղիչ գործակիցը
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա) սաունաների և (կամ) շոգեբաղնիքների համար՝ 0.5.
բ) սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների և (կամ) ցնցուղարանների համար՝ 0.25:»:
Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ կետում «աշխատողի» բառը փոխարինել «աշխատատեղի» բառով:
Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածում «ելակետային տվյալների արտադրյալի 350-ապատիկի» բառերը փոխարինել «ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների արտադրյալի 15.000-ապատիկի» բառերով:
Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել oրենքի 55-րդ հոդվածի «բ» կետը:
Հոդված 15. Օրենքի 55-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 551-րդ հոդված՝
«Հոդված 551. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող
գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման
ուղղիչ գործակիցները
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
Ստեփանակերտ քաղաքի համար՝ 1.0,
այլ վայրերի համար՝ 0.8:»:
Հոդված 16. Օրենքը 17-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 171-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 171
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 931. Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝ ատամնաբուժական կետ է համարվում ատամնաբուժական ծառայության նպատակին հարմարեցված և այդ ծառայության մատուցման նպատակով հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը:
Հոդված 932. Ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար
հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում ատամնաբուժական կետերում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողները:
Հոդված 933. Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20.000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 934. Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ատամնաբուժական կետում ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների քանակը:
Հոդված 935.Ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար
հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ատամնաբուժական կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Ստեփանակերտ քաղաքի համար՝ 1.5,
բ) Ստեփանակերտ քաղաքից դուրս՝ 1.0:»:
Հոդված 17. Օրենքի 98-րդ հոդվածը «դ»,» թվարկումից հետո լրացնել «է»,» թվարկումով, իսկ «և «ժթ» թվարկումը փոխարինել «, «ժթ», «ի» և «իա» թվարկումներով:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ քսան օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «գ», «է», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
17 մարտի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-261