Ընդունված է 2005թ. հոկտեմբերի 19-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք).
ա) 11-րդ հոդվածի 1-ին կետից և 16-րդ հոդվածի 1-ին կետից հանել «և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով» բառերը.
բ) 13-րդ հոդվածի 4-րդ կետում «և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով» բառերը փոխարինել «53-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «, ը» թվարկումը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետը:
Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի «ելակետային տվյալների արտադրյալի 1000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ» բառակապակցությունը փոխարինել «ելակետային տվյալի`
- Ստեփանակերտ քաղաքում 34000-ապատիկի
- շրջկենտրոններում 24000-ապատիկի
- գյուղական վայրերում 18000-ապատիկի
չափով` դրամական արտահայտությամբ» բառակապակցություններով:
Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածում.
ա/ «տվյալներն են» բառերը փոխարինել «տվյալն է» բառերով.
բ/ ուժը կորցրած ճանաչել «բ» կետը:
Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածից հանել «(բացառությամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի)» բառերը:
Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածը «դ» թվարկումից հետո լրացնել «, ը» թվարկումով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` տասն օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ը» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն ելակետային տվյալի վերաբերյալ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 դեկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-228