«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2005թ. սեպտեմբերի 14-ին

Հոդված1.«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» և «ա2» ենթակետերով`

«ա1) ավտոբուս է համարվում փոքր, միջին և բարձր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 17 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ` վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոցը.

ա2) միկրոավտոբուս է համարվում հատուկ փոքր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 9-16 նստատեղ ունեցող (ներառյալ` վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոցը.»:

 

Հոդված 2.Օրենքի 37-րդհոդվածի «գ» ենթակետի «ավտոբուսի» բառից հետո ավելացնել «կամ միկրոավտոբուսի» բառը:

 

Հոդված 3.Օրենքի 39-րդհոդվածի`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հաստատագրված վճարի ամսական չափը (դրամական արտահայտությամբ) հաշվարկվում է ելակետային տվյալի (տվյալների) և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի`

- 2000-ապատիկի չափով` թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար,

- 100-ապատիկի չափով` ավտոբուսների և միկրոավտոբուսների համար:»:

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի անսարքության դեպքում վճարողն այն կարող է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխարինել այլ տրանսպորտային միջոցով:

Սույն կետով սահմանված դեպքերում հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ը ընդունելով փոխարինված տրանսպորտային միջոցի ելակետային տվյալները:»:

 

 Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի «ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար` նստատեղերի քանակը» բառերը փոխարինել «ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գոր-ծունեություն իրականացնելու համար`

ա) նստատեղերի քանակը,

բ)ամսվա ընթացքում տրանսպորտային գործունեության իրականացման օրերի թիվը, որն ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար չի կարող պակաս լինել տրանսպորտիբնագավառի լիազորված մարմնի կողմից հաստատված չվացուցակ իօրերի թվիցբառերով:

 

Հոդված 5.Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) ուղևորների կանոնավոր փոխադրումների երթուղիների համար`

միջշրջանային, այդ թվում`

- շրջանների հետ                                                                                0.7

 

- Ստեփանակերտ քաղաքի հետ                                               1.0

 

  ներշրջանային                                                                                   0.6

 

ներքաղաքային, այդ թվում`

- Ստեփանակերտ քաղաքում                                                     1.1                        

 - մնացած քաղաքներում                                                               0.7

 

  միջպետական, այդթվում`

- Հայաստանի Հանրապետության հետ                                    1.5


         - Հայաստանի Հանրապետությունից դուրս                              4.0

 

բ) ավտոբուսներովներհանրապետականերթուղիների       

 սպասարկմանհամար` լրացուցիչ                                             0.8»:

 

Հոդված 6. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3.Տրանսպորտի բնագավառի լիազորված մարմինը հաստատված չվացուցակների և դրանցում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է ներկայացնում հարկային մարմին` տասնօրյա ժամկետում:

Սույն կետով սահմանված տեղեկությունների ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ:»:

 

Հոդված 7.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին հաջորդող ամսվա մեկից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 22 հոկտեմբերի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-222