Ընդունված է 2005թ, սեպտեմբերի 14-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածում «ժա), ժբ) և ժէ) կետերով» բառերը փոխարինել «ժէ) կետով» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «ժա» և «ժբ» կետերը, օրենքի 12-րդ և 13-րդ գլուխները:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետում «և «ժբ» ենթակետերով» բառերը փոխարինել «ենթակետով» բառով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «և ժա» թվարկումը:
Հոդված 5. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «ժա», «ժբ,» թվարկումները:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
21 հոկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-217