«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2005թ. ապրիլի 27-ին

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 861-րդ հոդվածը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 861.  Վիճակախաղի հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը:»:

Հոդված 2. Օրենքի 863-րդ հոդվածը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 863.  Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի  5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 40.0 հազար դրամ: Սույն մասով սահմանված ելակետային տվյալները որոշվում են՝ ելնելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններից:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

24 մայիսի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

         ՀՕ-190