«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2003թ. փետրվարի 26-ին

           Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի (այսուհետ՝ օրենք)  7-րդ հոդվածում՝

 

               1) «ժա» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

             «ժա) արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը.

              ժբ) արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեությունը.».

              2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» և «ժթ» ենթակետեր՝ 

             «ժը) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.

             ժթ) բիլիարդ խաղի կազմակերպումը:»:

 

           Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝

 

              «9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով:» :

 

 Հոդված 3.  Օրենքի 13-րդ հոդվածում՝

 

           ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

       «Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը  ներառյալ:».

         բ) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «25» թիվը փոխարինել «15» թվով.

         գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ՝

        «6. Սույն օրենքի 28-րդ  հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում «25» թիվը փոխարինել «15» թվով:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածում «7-րդ հոդվածի «ա» բառակապակցությունից հետո ավելացնել «(բացառությամբ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խա-նութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի)» բառերը:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 201 -րդ հոդվածը:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածում՝

 

             ա) 2-րդ կետի «առևտրական գործունեությունից ստացված հասույթի նկատմամբ» բառերը փոխարինել «առևտրական գործունեություն իրականացնելու համար» բառերով:

 բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

 

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածում՝

 

ա) վերնագիրը «տրամադրումը» բառից հետո լրացնել «և տեղեկությունների ներկայացու-մը» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղեկություններ՝ առևտրի իրակա-նացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ:»:

 

   Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետից հանել «սահմանված կարգով լիցենզավորման ենթակա» բառերը:

 

 Հոդված 10. Օրենքի 39-րդ հոդվածում՝

 

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և հա-մապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:».

բ) 2-րդ կետում «տվյալներ» և «տվյալները» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «տվյալ» և «տվյալը» բառերով.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով՝ օրենքով սահմանված կարգով ուղե-վորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում  վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով՝ նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը՝ արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է՝ հիմք ընդու-նելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:

Սույն կետի դրույթները չեն տարածվում Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտ քա-ղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:»:  

 

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 40. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար

հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

          Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում՝

- թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորներ փոխադրելու նպատակով գործունեու-թյուն իրականացնելու համար՝ 1.0,

- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար՝ ավտոմեքե-նայի բեռնատարողությունը՝ արտահայտված տոննաներով,

- ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար՝ նստատեղերի քանակը:»:

 

  Հոդված 12. Օրենքը 9-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ գլխով՝

 

«ԳԼՈՒԽ 91.  ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ  ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ  ՎՃԱՐՆԵՐԸ

 

  Հոդված 591. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ)

                        հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով՝ գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտա­յին միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբող-ջությունը:

 

Հոդված 592. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման)

                      գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպոր-տային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:

 

Հոդ­ված 593. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման)

    գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաս-տատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 100000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 594. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման)   

                     գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման

                     ելակետային տվյալը

 

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում գազալցման կայա-նում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը:

 

Հոդված 595. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման)        գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝

ա) Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանում և դրանից դուրս՝ ուղիղ գծով 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցման կայանի (կետի) համար՝   1.0.

բ) այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար՝                0.8:»:

 

Հոդված 13. Օրենքի 12-րդ և 13-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

          «ԳԼՈՒԽ 12. ԱՐ­ՏԱՐ­ԺՈՒՅ­ԹԻ ԱՌՔՈՒՎԱ­ՃԱՌ­ՔԻ  ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒԹ­ՅԱՆ  ՀԱ­ՄԱՐ 

ՀԱՍՏԱՏԱԳՐ­ՎԱԾ  ՎՃԱՐ­ՆԵ­ՐԸ

 

Հոդ­ված 70. Ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յուն հաս­կա­ցութ­յու­նը

 

Սույն օ­րեն­քի ի­մաս­տով՝ ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յուն է հա­մար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կենտ­րո­նա­կան բան­կի կող­մից սահ­ման­ված կար­գով տրված արտարժույթի առքուվաճառքի լի­ցեն­զիա­յի հի­ման վրա ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յու­նը:

 

Հոդ­ված 71. Ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յան հա­մար հաս­տա­տագր­ված

                  վճար վճա­րող­նե­րը

 

Վճա­րող­ներ են հա­մար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կենտ­րո­նա­կան բան­կի կող­մից տրված ար­տար­ժույ­թի առքուվաճառքի լի­ցեն­զիա­յի հի­ման վրա գոր­ծու­նեութ­յուն իրականացնողները: 

 

Հոդ­ված 72. Ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յան հա­մար հաս­տա­տագր­ված

                     վճա­րի չա­փը

 

           Հաս­տա­տագր­ված վճա­րը հաշ­վարկ­վում է յու­րա­քանչ­յուր ամս­վա հա­մար՝ ար­տա­րժույ­թի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվե­լու հետ կապ­ված ուղ­ղիչ գոր­ծակ­ցի 30000‑ա­պա­տի­կի չա­փով՝ դրա­մա­կան ար­տա­հայ­տութ­յամբ:

 

Հոդ­ված 73. Ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յան հա­մար հաս­տա­տագր­ված

                  վճա­րի հաշ­վարկ­ման ուղ­ղիչ գոր­ծա­կից­նե­րը

Ար­տար­ժույ­թի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվե­լու հետ կապ­ված հաս­տա­տագր­ված վճա­րի հաշ­վարկ­ման ուղ­ղիչ գոր­ծա­կից­ներն են՝

ա) Ստեփանակերտ քա­ղա­քի հա­մար` 1.0,

բ) այլ վայ­րե­րի հա­մար`                      0.8:

 

ԳԼՈՒԽ 13. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 74. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն         

                    հասկացությունը

 

            Սույն օրենքի իմաստով՝ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հան­րա­պե­տութ­յան կենտ­րո­նա­կան բան­կի սահ­ման­ած կար­գով տրված ար­տար­ժույ­թի դիլերային առքուվա­ճառ­քի լի­ցեն­զիա­յի հի­ման վրա ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յու­նը:

 

Հոդ­ված 75. Ար­տար­ժույ­թի դիլերային առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յան

                  հա­մար հաս­տա­տագր­ված վճար վճա­րող­նե­րը

 

1. Վճա­րող­ներ են հա­մար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կենտ­րո­նա­կան բան­կի կող-մից տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լի­ցեն­զիա­յի հի­ման վրա ար­տար­ժույ­թի առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յուն ի­րա­կա­նաց­նող­նե­րը:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, արժեթըղ-թերի շուկայում գործունեություն իրականացնողների վրա:

 

Հոդ­ված 76. Ար­տար­ժույ­թի դիլերային առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յան հա­մար

                     հաս­տա­տագր­ված վճա­րի չա­փը

 

Ար­տար­ժույ­թի դիլերային առքուվա­ճառ­քի գոր­ծու­նեութ­յան հա­մար հաս­տա­տագր­ված վճարը սահ­ման­վում է ամ­սա­կան 110.0 հա­զար դրամ:»:

 

                Հոդված 14. Օրենքի 81-րդ հոդվածում «ուղղիչ գործակիցն է 0.5» բառերը փոխարինել «ուղղիչ գործակիցը սահմանվում է` 

                ա) Ստեփանակերտ քաղաքի համար` 0.5,

                բ) այլ վայրերի համար`                     0.25» արտահայտություններով:

 

Հոդված 15. Օրենքի 85-րդ հոդվածի «բ» ենթակետը «ավտոմատների» բառից առաջ լրացնել «տեղադրված (առկա)» բառերով:

 
           Հոդված 16. Օրենքը 16-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 161-րդ գլխով`

 

      «ԳԼՈՒԽ 161. ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդ­ված 901. Բիլիարդ խաղի կազմակերպման գոր­ծու­նեութ­յան հա­մար  

                     հաստատագր­ված վճար վճա­րող­նե­րը

 

Վճա­րող­ներ են հա­մար­վում բիլիարդ խաղի կազմակերպման գոր­ծու­նեութ­յուն իրականացնողները:

 

Հոդ­ված 902. Բիլիարդ խաղի կազմակերպման գոր­ծու­նեութ­յան հա­մար

  հաս­տա­տագր­ված վճա­րի չա­փը

 

            Բիլիարդ խաղի կազմակերպման գոր­ծու­նեութ­յան հա­մար հաս­տա­տագր­ված վճա­րի ամ­սա­կան չա­փը որոշ­վում է ե­լա­կե­տա­յին տվյա­լի և հա­մա­պա­տաս­խան ուղ­ղիչ գոր­ծակ­ցի ար­տադըր­յա­լի 20000-ա­պա­տի­կի չա­փով՝ դրա­մա­կան ար­տա­հայ­տութ­յամբ: 

 

Հոդ­ված 903. Բիլիարդ խաղի կազմակերպման գոր­ծու­նեութ­յան հա­մար

  հաս­տա­տագր­ված վճա­րի հաշ­վարկ­ման ե­լա­կե­տա­յին տվյա­լը

 

Բիլիարդ խաղի կազմակերպման գոր­ծու­նեութ­յան հա­մար հաս­տա­տագր­ված վճա­րի հաշ­վարկ­ման ե­լա­կե­տա­յին տվյալ է հա­մար­վում տե­ղադր­ված խա­ղա­սե­ղան­նե­րի քա­նա­կը:

 

           Հոդ­ված 904. Բիլիարդ խաղի կազմակերպման գոր­ծու­նեութ­յան հա­մար                     հաս­տատագր­ված վճա­րի հաշ­վարկ­ման ուղ­ղիչ գոր­ծա­կից­նե­րը

 

  Հաս­տա­տագր­ված վճա­րի հաշ­վարկ­ման հա­մար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվե­լու վայ­րի հետ կապ­ված ուղ­ղիչ գոր­ծա­կից­ներն են՝

              ա) Ստեփանակերտ  քա­ղա­քի հա­մար՝  1.0.

              բ)  Ստեփանակերտ քա­ղա­քից դուրս՝    0.7:»:

 

Հոդված 17. Օրենքի 94-րդ հոդվածում՝

 

ա) 1-ին կետի «բ» ենթակետում «(վերսկսելը)» բառից հետո ավելացնել  «, ինչպես նաև վիճակախաղ կազմակերպողների համար» բառերը.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

      «4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տո­կո­սի չա­փով, իսկ հար­կա­յին տես­չութ­յան մարմնի կող­մից խախ­տումն ար­ձա­նագրվ­ելուց հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում, նույն գործունեության տեսակի գծով նույն  խախտումն արձանագրելու դեպ­քում տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաս-տատագրված վճարի գու­մա­րի չա­փով:

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

           Հոդված 18. Օրենքը 94-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 941-րդ հոդվածով՝

 

              «Հոդված 941. Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար

 

              Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք՝ 10.000 դրամի չափով:»:

 

Հոդված 19. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդ­ված 97. Հաս­տա­տագր­ված վճա­րի չա­փի ին­դեք­սա­վո­րու­մը

 

2004 թվա­կա­նի ապ­րիլ ամ­սից սկսած՝ յու­րա­քանչ­յուր 12-ամս­յա ժամանակահատ­վա­ծի հա­մար, սույն օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խան հաշ­վարկ­ված հաս­տա­տագր­ված վճա­րի ամ­սա­կան չա­փը և սահ­մա­նա­յին չա­փե­րը (բացառությամբ սույն օ­րեն­քի 57-րդ հոդ­վա­ծի 2-րդ ­կե­տի «բ» ենթակետով նախատեսված սահ­մա­նա­յին չա­փի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ճշգրտվում են (ավելացվում  կամ պակասեցվում են) նա­խորդ տար­վա ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված սպա­ռո­ղա­կան գնե­րի ին­դեք­սի չափով (կամ ստորակետից հետո երկու նիշի ճշգրտությամբ):

 

Հոդ­ված 20. Օրենքի 98-րդ հոդվածում «7 հոդվածի» բառերից հետո ավելացնել « «գ» և «դ» ենթակետերի թվարկումը, իսկ «և «ժզ»» թվարկումը փոխարինել «, «ժզ», «ժը» և  «ժթ» ենթակետերի թվարկումով:

 

  Հոդված 21. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 100-րդ հոդվածը:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:

 

 Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ա», «դ», «ժա», «ժբ», «ժդ», «ժը» և «ժթ» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ :

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                           Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

31 մարտի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 32