Ընդունված է 2001թ. մայիսի 31-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում «ժա» և «ժբ» ենթակետերով» բառերը փոխարինել «ժա», «ժբ» և «ժէ» կետերով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետով՝
«ժէ) վիճակախաղերի կազմակերպում»:
Հոդված 3. Օրենքի 10 -րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված գործունեություն իրակա-նացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում՝ այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:»:
Հոդված 4. Օրենքը 20-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 201 հոդվածով՝
«Հոդված 201. Հոդված 7-ի «դ» կետում նշված գործունեության մասով հաստատագրված վճարի գործողության դադարումը
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում նշված գործունեություն իրականացնողը դադարում է համարվել հաստատագրված վճար վճարող, եթե նա գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին՝ ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ:
2. Տվյալ տարում ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու համար դիմումը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը ներառյալ»:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) առևտրի իրականացման վայրի՝ քառակուսի մետրերով արտահայտված, փաստացի օգտագործվող մակերեսը: Ընդ որում, անմիջականորեն առևտրի հետ կապված եւ առևտրի իրականացմանը օժանդակող մակերեսների հաշվառման համար փաստացի օգտագործվող
մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրական գործունեություն կազմակերպողների համար՝ 0.7 գործակից:
Փաստացի օգտագործվող մակերես է համարվում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առևտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված՝ քառակուսի մետրերով արտահայտված տարածքը.»:
Հոդված 6. Օրենքը 15-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 151 գլխով՝
«ԳԼՈՒԽ 151
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 861. Վիճակախաղի հասկացությունը
Սույն օրենքի իմաստով՝
ա) վիճակախաղ է հրապարակային միջոցառումը, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահման ֆոնդի խաղարկություն, ընդ որում՝ շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.
բ) տոտալիզատոր (այսուհետ՝ նույնպես վիճակախաղ)՝ խաղ, որի մասնակիցը կանխա-գուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տար-բերակը, ընդ որում՝ շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկումից տեղի ունեցած փաստով.
գ) խաղարկությունով վիճակախաղ՝ տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց և շահումների ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.
դ) ոչ խաղարկությունով վիճակախաղ՝ տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո:
Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները:
Հոդված 863. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 18 տոկոսի չափով:
Հոդված 864. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 8.Անկախ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի՝ 2001 թվականի 2-րդ կիսամյակում ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու համար դիմումը հարկային մարմին է ներկայացվում հուլիսի 1-ից 25-ը ներառյալ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 հունիսի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-155