‹‹Հաշվապահական հաշվառման մասին›› ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2015թ. սեպտեմբերի 30-ին

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի  ապրիլի 14-ի ՀՕ-105 օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը «եզրակացության հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված կազմակերպությունների, որոնց ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 2015թ. հոկտեմբերի 9

Ստեփանակերտ

ՀՕ-42-Ն